03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ազատ ու արդար ընտրությունները բխում են իշխանությունների շահերից». Վիգեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում  խոսելով նոր ԸՕ-ի մասին`  ասաց, որ բոլոր վիճահարույց խնդիրները  քննարկվելու են և լուծում են ստանալու:

Լրագրողներից մեկը նկատեց, որ  ընդդիմությունը  պահանջում է ընտրացուցակները հրապարակել:

«ՀՀ Սահմանադրական դատարանն ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին, ոչ թե՝ Հայաստանում, այլ՝ առհասարակ ստորագրված ցուցակների վերաբերյալ», – անդրադառնալով վերանշյալ դիտարկմանը ասաց Վիգեն Սարգսյանը:

Վերջինս ընդգծեց, որ իշխանությունը երբեք նպատակ չի ունեցել  կեղծիքներ անելու, ուստի  ազատ և արդար ընտրությունները բխում են իշխանությունների շահերից: «Պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ ընտրությունները լինեն շատ ավելի լավը, քան նախորդը», – նշեց  Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ