26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը միեւնույն է չի հասկանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահին հարց ուղղեց՝  ինչ է կատարվում Հայաստանի վառելիքի շուկայում:

‹‹2013 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր կնքեցին, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին նավթամթերքը պիտի արտոնյալ պայմաններով տրամադրեր մեզ: Հետո մենք մտանք ԵՊՄ ու խորացրինք այդ կապը: Բայց հիմա ունենք այս իրողությունը: Ռեգուլյար տիպի բենզինը  մեզ մոտ 390 դրամ է, իսկ Վրաստանում, օրինակ, 250 դրամի կարգի››, – ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ զարմանալի երևույթ է. Հայաստանը փոխանակ արտոնյալ դիրքում լինի, ստացվում է՝ հակառա՞կն է:

«Թվում է, թե մենք արտոնյալ պայմաններում, արտոնյալ տարածքում, արտոնյալ գործունեություն ենք իրականացնում հարկերից եւ տուրքերից զերծ, բայց ստացվում է, որ Վրաստանը, որ բոլորովին այլ ռեժիմում է գործում, այնտեղ բենզինն ավելի էժան է, քան Հայաստանում»,- հայտարարեց Փաշինյանը:

Արտակ Շաբոյանն իր հերթին ընդգծեց` բենզինի ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ապա փարձեց հիմնավորել.

«Եթե դոլարով նայենք, Հայաստանում բենզինի վաճառքի գները նվազել են 32 տոկոսով, մենք տեսել ենք, որ վաճառքի գների նվազումը ադեկվատ է ձեռքբերման գների նվազմանը, եւ մենք չարաշահումներ չենք հայտնաբերել, տարբերությունն էլ  գտնվում է ողջամիտ շահութաբերության շրջանում»,-ասաց Շաբոյանը:

Ըստ Շաբոյանի՝ Վրաստանը բենզին է ներկրում նաեւ Ադրբեջանից եւ Թուրքմենստանից եւ համեմատաբար շատ ավելի ցածր գներով:

«Պարո՛ն Շաբոյան, Հայաստանը և  Վրաստանը Ռուսաստանից գնում են բենզին, գալիս են սահման, Վրաստանը արտահանման համար տուրք է վճարում, որը Հայաստանը չի վճարում, եւ մեծ գումարների մասին է խոսքը, այսինքն` Հայաստանը այստեղ 0 ծախս ունի, դուք սա թողնում եք, եւ այլ գործոններ եք նշում: Մարդիկ Նոյեմբերյանից գնում են Վրաստան՝ բենզին լցնելու»,- տաքացավ  Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ