21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ին ինտերգրվելու անհագ ցանկությունը կհեռացնի Թուրքիային միությունից

Վերջին ժամանակներում Թուրքիան փախստականների խաղաքարտը օգտագործելով փորձում է սիրաշահել ԵՄ անդամ պետություններին ու տարիներ շարունակվող հույսերն ի կատար ածել՝ անդամագրվել ԵՄ կազմում: Մայիսի 3-ին թուրքական Resmi Gazete պարբերականը հրապարակել է Թուրքիայի կառավարության որոշումը՝ չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը ԵՄ անդամ երկրների համար: Նշվում էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի Շենգեն գոտում ազատ մուտքի ռեժիմի անցմանը զուգահեռ: […]

Պարտքս համարեցի անդրադառնալ ԼՂՀ հիմնախնդրին. Թևան Պողոսյան

Ազգային ժողովում ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի, Ռուբիկ Հակոբյանի ու ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումը: Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  քննարկվել են սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Թևան Պողոսյանը շեշտեց՝ հանդիպման ընթացքում ինքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին. «Պարտքս համարեցի անդրադարձ կատարել նաև այն խնդրին, […]

Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին Հարց. Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցություններին: Շավարշ Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել: Հարց. Տեսականորեն գործում է զինադադարը: Ինչու՞ այն չի պահպանվում: Շավարշ Քոչարյան. Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինրադադարի մասին […]

Աշխատել է պետք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն, […]

Եթե մեկը հարևանին ասի, որ երկրից դուրս է գալիս, երեք ճամպրուկ դեղորքայի պատվեր կստանա. Նաիրա Զոհրաբյան

  «Ով Հայաստանից այլ երկիր է գնում, նրա բոլոր բարեկամներն ու հարազատները խնդրում են, որ արտերկրից դեղեր բերի: Խոսքը վերաբերում է նաև հասարակ ցավազրկողներին», – «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Վերջինս նշեց՝ մեր երկրում վաճառվող դեղերի որակը նորմալ չէ: «Շատ բժիշկների հետ զրուցում ես, ու վիրաբույժներն ասում […]

Վտանգավոր մոնոպոլիզացում դեղերի շուկայում

ԱԺ-ում «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկմանը պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց՝ տեղեկություններ ունի, որ փոքր դեղատները կամ  մանրածախ դեղի առևտրով զբաղվող ընկերությունները դժգոհ են «Դեղերի մասին» նոր օրինագծից: Պատգամավորն ընդգծեց՝  դեղերի մանրածախ առևտրով զբաղվողները մտահոգ են.  նրանք պնդում են, որ ՀՀ-ում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան ավելի կմեծացնի օրենքի նոր նախագիծը: «Կան տերմիններ և ձևակերպումներ, որոնք վարչարարության տեսանկյունից […]

ԱԺ-ում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումների շարքը

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումների շարքը՝  Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Տեղեկացնենք՝ համազեկուցողների հետ առաջին հանդիպումը կլինի «Ժառանգություն» խմբակցության անդամների՝ Թևան Պողոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ: Հիշեցնենք՝ ԵԽԽՎ համազեկուցողների այցի նպատակն է դիտարկել «Ընտրական օրենսգրքի» մշակման և ընդունման գործընթացը: Հիշեցնենք՝  Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 98 […]

ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը ՀՀ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին և ԵԺԿ 40-ամյակին նվիրված “Եվրոպական քաղաքական դաշտը և Հայաստանի կուսակցությունները” թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցներին: Հարգելի նախագահ, Հարգելի մասնակիցներ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, թույլ տվեք ջերմ ողջույններ հղել «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման մասնակիցներին։ Մենք […]

Պետք է պատասխանատվության ենթարկվեն. աշխատանքից հեռացնելը բավարար չէ

«Պետք է պատրաստվել եւ միշտ լինել թշնամու ոտնձգություններին ու կարողանանք կանխել տեղի ունեցող և, հավանաբար, տեղի ունենալիք վտանգները: Միջին վիճակագրական քաղաքացուց մինչեւ բարձրագույն իշխանություն պիտի հասկանան, որ այլեւս փոքր-ինչ հնարավորություն չունենք շռայլելու, վատնելու պետական միջոցները, գողանալու պետական գանձարանից,-Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, թե այս օրերին բոլորը մի տեսակ […]

Ստվերներային տնտեսությունների թիվը կրճատվեց, հարկային եկամուտներն էլ ավելացան /վիդեո/

Հարկային եկամուտների վճարումների քանակի ավելացումը  հիմնականում կապված է հարկային վարչարարության շարունակական կատարելագործման հետ: Այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Անդրադառնալով ապրիլ ամսին 100 միլիարդ դրամի հարկային եկամուտների հավաքագրմաը՝  Միրումյանը տեղեկացրեց՝ այդ գումարները հավաքագրվել են խոշոր տնտեսվարողներից և գումարները հիմնականում գոյացել են ստվերներային տնտեսությունների թիվը կրճատելու արդյունքում: ՊԵԿ փոխնախագահը չցանկացավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված