10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն․ Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է. «Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»: Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն […]

Ժամանակավոր խաղաղություն ձեռք բերվեց. Գագիկ Մելիքյան/վիդեո/

«Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն»,- այսօր` հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց   ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Հանդիպումը կառուցողական եւ օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո նաեւ Ֆրանսիայի դեսպանը  հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան […]

Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազի նոր տեղակալ է նշանակել

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Հունիսի 22 Երևան ՆՀ- 476 -Ա

Թուրք մտավորականները նախազգուշացրել են Էրդողանին

Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի կայքի` «Զգուշացում Էրդողանի ռեժիմին. հերիք է արդեն» վերնագրով հայտարարության տակ ստորագրած անձանց շարքում կան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, գրող, լրագրող Հասան Ջեմալը, մտավորականներ Զեյնեփ Թունբայը, Ֆիքրեթ […]

Այս ամենը շինծու է, սարքովի է. իրավապաշտպանը՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին /վիդեո/

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ արդեն երրորդ անգամն է, որ Ժիրայր Սեֆիլյանը ազատազրկվում է և դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում: «Նա նվիրյալ է ու ունի իր տեսլականը: Ուզում է ՀՀ-ում իրավիճակը փոխել: Ես դրանում վստահ եմ: Ես ձեզ վստահաբար եմ ասում՝ Սեֆիլյանի հիմնական սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունն է», – ասաց […]

Ի՞նչից է կախված պատերազմի հավանականությունը /վիդեո/

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև հնարավոր պատերազմի վերսկսման հավանականությանը. «Ես մասնագետ չեմ,  ոչ էլ վերլուծաբան, բայց մի բան կարող եմ ասել, որ շատերը դա կապում են բերքի հետ ,շատերը կապում են ժամանակահատվածի հետ, բայց ամենաշատը դա կապված է , թե ի՞նչ քաղաքական որոշումներ կկայացվեն դրսում՝ առաջիկա հանդիպումների ժամանակ:Ես չեմ կարծում, […]

«Մոսկվան սկսել է սիրախաղերի մի շարք»

«Մենք պիտի սթափ գնահատենք ՌԴ-ի դերակատարումը տարածաշրջանում: ՌԴ-ն փորձում է շահել Ադրբեջանի համակրանքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա», -այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը շեշտեց՝ ՌԴ-ն չի ուզում, որ Ադրբեջանը կանգնի Թուրքիայի կողքին, սատարի այդ երկրին: «Մոսկվան սկսել է սիրախաղերի մի շարք: Սատանովսկին լավ է ձևակերպել ՌԴ-ի ասելիքը՝ ասելով, որ ՌԴ-ն […]

Շիրխանյանի բաց նամակը պաշտպանության նախարարին. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխասյասը, որը զինված հանցավոր խմբի գործով արդեն 7 ամիս է գտնվում է կալանքի տակ, քառօրյա պատերազմից հետո` մայիսի 20-ին, բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրաև Օհանյանին: Սակայն նամակը օրերս է հասել իր հարազատներին: «ժողովուրդ» օրաթերթին փոխանցված նամակը ուղղված է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քանի որ հենց նա է […]

Փաշինյանը զրուցել է Սեֆիլյանի հետ

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին: Այդ մասին նա ֆեյսբուքում  գրառել է. «Ձերբակալվածների պահման վայրում քիչ առաջ մանրամասն զրույց ունեցա Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Նա անհեթեթ է համարում իրեն վերագրվող մեղադրանքները, տրամադրված է վճռական և շարունակում է համոզված մնալ, որ Հայաստանի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է»։

Սերժ Սարգսյանը ուշագրավ զրույց է ունեցել Սեյրան Օհանյանի հետ. Ժողովուրդ

ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկու­թյուններից եւ կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյւսնի ու ՀՀ պաշտպանության նա­խարար Սեյրան Օհանյանի միջեւ ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջւսնի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի