17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ից 17-ը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:

Նախատեսվում է նաև հանդիպում-քննարկում, որի ընթացքում կամփոփվեն Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:

Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ  կունենան ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ