14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը կանցկացվի Կոմիտաս թանգարան-ինստիտուտում

Ս. թ. հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կանցկաց­վի «Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը՝ նվիրված 13-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ, երաժիշտ Ներսես Շնորհալուն: Միջնադարյան հայտնի հեղինակի կյանքի և երաժշտական գործունեության մասին ներածական զրույց-դասախոսությունից հետո կուսուցանվեն առանձին նմուշներ՝ Շնորհալու երաժշտական ժառանգությունից: Հանդիպումը կվարի արվեստագիտության թեկնածու, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը:

Մուտքն ազատ է:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր կրթական ծրագիր հանդիսանում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ