12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռեր»-ի քայլին հանրության արձագանքը դեղին քարտ էր երկրի քաղաքական համակարգին. Ռ. Քոչարյան. Azatutyun.am

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին: «Ազատություն»- Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում: Ռոբերտ Քոչարյան- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ […]

Պուտինն ու Էրդողանը երկկողմ բանակցություններ են վարել /վիդեո/

Չինաստանում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկկողմ բանակցություններ են վարել։ Բանակցությունները տեւել են մի քանի ժամ, դրանց գլխավոր թեման եղել են ռուս-թուրքական հարաբերությունները։ Նշվում է, որ նախագահները հանդիպել են նախքան գագաթնաժողովի մեկնարկը՝ Չինաստան ժամանելուց անմիջապես հետո։ Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։ Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան – ԵՄ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր գործունեություն և հաջողություններ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում:

«Ժառանգությունը» կուսակցության ցուցակով չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ կուսակցության ցուցակով չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների […]

Հայաստանի և Վրաստանի արգտործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին […]

Թրամփը անցել է Քլինթոնին

ԱՄՆ նածագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեկ տոկոսով առաջ է անցել իր մրցակից Հիլարի Քլինթոնից, հայտնում է РИА Новости-ն: Վերջին տվյալներով Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 40 տոկոսը, իսկ Քլինթոնի օգտին 39 տոկոսը: Նշենք, որ ընդամենը ամիսներ առաջ Քլինթոնը 12 տոկոսով առաջ էր անցել Թրամփից:  

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, […]

Մերկելը պահանջել է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում: Կանցլերը հերքել է պնդումներն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրեն հեռու է պահելու դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը […]

Ռուսաստանի «սև ցուցակն» ու հայ քաղաքագետը

Ռուս սահմանապահները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան, ինչի մասին նա հայտարարություն էր տարածել: Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Գրիգորյանը տեղեկացել է, որ մինչև 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից: Ներկայացված ծանուցման համաձայն` գործել է Ռուսաստան մուտք ու ելք սահմանող կարգի մասին օրենքը: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փաստին «Քաղաքական և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի