18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան փորձում է մտերմանալ ՌԴ-ի հետ

2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական ԶՈւ կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացան: Թուրքական տնտեսությունը հայտնվեց փակուղում և իրավիճակը փրկելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն որոշեց առաջին քայլն իրականացնել առկա իրավիճակը փոխելու համար ու ներողության ուղերձ ուղղարկեց ՌԴ նախագահին:

Էրդողանի քայլը տվեց իր պտուղները. ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին դանդաղորեն վերականգնվել: Թույլատրվեց ռուս զբոսաշրջիկների այցը Թուրքիա, հանվեցին մի շարք արգելքներ, վերսկսվեց փոխադարձ առևտրի իրականացում, տեղի ունեցան միջգերատեսչական մի շարք հադիպումներ:

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայում կայացավ Համաշխարհային էներգետիկ ֆորում, որին մասնակցելու մեկնեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սու-24 խոցման միջադեպից հետո սա Պուտինի առաջին այցն էր Թուրքիա:

Պուտինի այս այցը կարելի է վճռական որակել ռուս-թուրքական հարաբերությունների համար, քանի որ այն նոր թափ հաղորդեց հարաբերությունների վերականգնման գործընթացին:

Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում Պուտին-Էրդաղան հանդիպման ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ միջկառավարական պայմանգիր են կնքել: Դեռ ավելին, շրջանառվեց տեղեկատվություն, որ կողմերին հաջողվել է Թուրքիայի մատակարարվող գազի գնի զեղչի հասնել, ինչը, սակայն, կարող է կապված լինել նաև ՌԴ կողմից մատակարարվող գազի ծավալների՝ մոտ 2 մլրդ խմ-ով, ավելացմամբ:

Իսկ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր հայտնել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ աշխատանքների համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստացել են, ու գործընթացի մեկնարկը կտրվի 2017թ-ին:

Ավելին, ՌԴ Կառավարության որոշման համաձայն Թուրքիային թույլատրվում է ՌԴ ցիտրուսային և կորիզավոր մրգեր մատակարարել:

Ուշագրավ է, որ ՌԴ Կառավարությունը ավելացրել է 8 ընկերությունների անուններ, որոնք կկարողանան Թուրքիայից աշխատանքի վերցնել աշխատավորների և նման ընկերությունների թիվն արդեն հասել է 62-ի:

Իսկ Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչինը հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը նպատակ են դրել երկկողմ առևտրի ծավալները հասցնել տարեկան $100 մլրդ-ի:

Ակնհայտ է, որ Թուրիքիայի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վերակագնվեն, իսկ ՌԴ-ն դեմ չէ Թուրքիայի հետ մտերմությանը:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ