Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները: ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է հյուրերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկամ Գերմանիային խաղաղություն և հետագա բարգավաճում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան […]





































