28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ուրախ եմ, որ կան մարդիկ, ում ահազանգներն ավելի լուրջ են ընկալվում. պատգամավորն` առաջին նախագահից (վիդեո)

«ԵԱՏՄ-ի անդամակցության օրերից պիտի ասենք, որ եղել են կանխատեսումnեր, որ տնտեսական զարգացման համար մենք վատ ուղի են ընտրել»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն` անդրադառնալով առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, թե ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում:

«Այն ժամանակ բոլորը փորձում էին ապացուցել, որ մենք պատրաստ չենք մեծ եվրոպական շուկա գնալու, դրա համար այս  մի շուկան ավելի հարմար է: Բայց աշխարհը փոխվում է, սանկցիաներ մտցվեցին ՌԴ-ի հանդեպ, ու ԵԱՏՄ երկրների տնտեսությունները վատացան, միայն խոսալով մեր խնդիրները, ինչպիսին են կոռուպցիան, մոնոպոլիաները, չեն լուծվում»,-նկատեց պատգամավորը:

Վերջինիս խոսքով դարձել է մոդայիկ, որ եկեք, խոսենք, խոսենք, որևէ գործողություն չանենք, և հիմա ուրախացնում է, որ գոնե առաջին նախագահին արձագանքում են: Հիշեցնենք` Կենտրոնական բանկն արդեն արձագանքով հանդես է եկել:

«Ես ուրախ եմ, որ կան մարդիկ, ում ահազանգներն ավելի լուրջ են ընկալվում:

Ժամանակն է, որ իշխանությունները բացատրություն տան ու ասեն ինչ գործողություններ են արվելու, միայն ասելով, որ տնտեսությունը վատ է` ոչնչի չենք հասնի»,-համոզված է Թևան Պողոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ