28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԿԲ-ն արձագանքել է Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը

ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 13-ին հրապարակած մտահոգությանը: Կենտրոնական բանկի  պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:

Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով, ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.

1. Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:

2. Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էա կան նվազումը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ