15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահի անունից կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա […]

«Ամենասուր հայտարարությունները միշտ ազդեցություն ունենում են» (վիդեո)

Ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի` իշխանափոխություն Հայաստանում կարող է իրականացվել միայն օրինական ճանապարհով: «Ամենասուր հայտարարությունները միշտ ազդեցություն ունենում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հասարակությունը միշտ շեղվում է դեպի սուր լոզունգները, սակայն հիասթափությունը շուտ է լինում: Արդյոք հասարակությունն իսկապես իշխանափոխությո՞ւն է ուզում, զրույցի մանրամասները` տեսանյութում:

«Նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքները

Բեռլինում հոկտեմբերի 19-ին կայացավ «նորմանդական քառյակի» հանդիպումը Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Շուրջ հինգ ժամ տևած մինսկյան համաձայնագրի շուրջ բանակցություններին հաջորդեց սիրիական հարցով Ռուսաստան-Ֆրանսիա-Գերմանիա եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Financial Times» պարբերականը գրել է, որ 2014 թվականի ուկրաինական ճգնաժամից հետո Անգելա Մերկելն առաջին անգամ է Գերմանիա հրավիրել ՌԴ նախագահ […]

Համանախագահները գալիս են տարածաշրջան

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները սկսում են իրենց այցը տարածաշրջան։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր նրանք կժամանեն Բաքու, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենան: Ադրբեջանից հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել խուսափել չհամակարգված գործողություններից Սիրիայում

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է հոկտեմբերի 20-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում`  Թուրքիայի օդուժի կողմից  իրականացված հարվածներին: Հրթիռակոծվել էին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերը: Ըստ «Sputniknews»  լրատվամիջոցի թուրքական ծառայության` Քիրբին  բոլոր կողմերին, այդ թվում նաև թուրքական կողմին, կոչ է արել խուսափել  չհամակարգված […]

Փնտրում ու սպասում են

Երեկ հանդիպման էինք վարչապետի մոտ: Եթե մարդը ժ. 20ին հանդիպում էր մեր հետ ու 22ին նոր տուն հասնում, ուրեմն երկրի նկատմամբ անտարբեր չի: Սա շատ խոսող փաստ է: Շատ անկեղծ էր, ուզում էր որ հավատանք ու վստահենք իրենց ջանքերին: Ուզում էր, որ օգնենք ու «թևերս քշտած» մասնակցենք պետականակերտման գործին: Ասաց` միայն իրենց աշխատանքով կարող են […]

Պուտինն ու Պորոշենկոն իրար ձեռք չեն սեղմել․ նոր մանրամասներ «Նորմանդական քառյակի» բանակցություններից

“КоммерсантЪ”-ի լրագրողները ներկայացրել են «Նորմանդական քառյակի»՝ օրերս Բեռլինում կայացած բանակցությունների մանրամասները։ Լրագրողները նշում են, որ երկրների ղեկավարները միանգամից անցել են փակ բանակցությունների, եւ Պուտինն ու Պորոշենկոն միմյանց ձեռք չեն սեղմել, մինչդեռ Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը 3 անգամ իրար ձեռք են սեղմել։ Նշվում է, որ Պորոշենկոն բանակցությունների ընթացքում մի շարք պայմաններ է դրել, եւ Մերկելը նրան […]

Գյուլենը կենդանի է, բայց Google որոնողական համակարգը որոշել է նրա մահվան տարին և օրը

Աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգերից մեկի` Google-ի օգնությամբ իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող միլիարդատեր և Էրդողանի քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի մասին տեղեկություն որոնելիս գտնված տեղեկատվության մեջ նշվում է նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը` նշելով, որ անուն-ազգանունով որոնում կատարելիս Google-ը բերում է «Վիքիպեդիա» ինտերնետ հանրագիտարանի տեղեկությունները ու […]

«Ադրբեջանի սպասելիքները չիրականացան» /վիդեո/

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի սպասելիքները՝ բանակցային գործընթացի հետ կապված,  չիրականացան, ուստի այդ երկիրը հայտնվել է ֆիասկոյի առջև: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնտես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ալիևին ոչինչ չի մնում, քան իրենց այդ ձախողումը կոմպենսացնել նմանատիպ ստոր ձախողումներով: Մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ միջազգային հանրությունը, համանախագահ երկրները` կոնկրետ […]

«Գրիժա կստանանք»

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ իրոք գնահատում ենք այն բեռը և այն շտանգան, որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ ժողովրդական լեզվով ասած, գրիժա կստանանք, կա՛: Կստանա՞նք, ժամանակը ցույց կտա»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս շեշտեց՝ եթե միասնական լինենք, հաջողություն կունենանք: Վարչապետն անդրադարձավ պատգամավորների քննադատություններին: «Մեր ՕԵԿ-ի գործըկներներն ասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի