05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ պատգամավորներին Չավուշօղլուի հայտարարությունը չէ, որ մտահոգում է (վիդեո)

«Ինչ հիշում եմ, միշտ էլ այս խոսակցությունը եղել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեվլութ Չավուշօղլուի արած հայտարարությանը ԼՂՀ-ի «գրավված» տարածքների մասին: ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ Թուրքիան իր շահերն ունի, որոնք չեն համընկնում մեր շահերի հետ: Ըստ պատագմավորների` մտահոգվելու տեղիք […]

«Ես իմ ոլորտն ունեմ, զբաղվում եմ, հետ գալն ինձ համար բացառում եմ». Ծառուկյանը ասել է /վիդեո/

«Իշխանության գործունակության վարկանիշով առաջին տեղը ՏԻՄ ղեկավարն է, որովհետև երբ որ մարդը պրոբլեմ է ունենում, վազում է համայնքի ղեկավարի մոտ՝ դեղի փող չունեմ, երեխաս դուրս է մնում, վարձավճար չկա, սերմացու չունեմ, կովս սատկել է, երեխեն սոված է։ Դու օգնում ես, մյուս օրը կգաս կասես՝ պիտի ձայնը տաս Հանրապետականին։ Ես ո՞ւմ լսեմ, քե՞զ թե ուրիշ կուսակցության, […]

Պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն. գյուղնախարար

Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար բաց դասի ժամանակ նշել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական […]

Թայլանդում մեկ տարվա սուգ է հայտարարվել

Նախօրեին երկարատեւ հիվանդությունից հետո 88 տարեկան հասակում մահացավ Թայլանդի թագավոր Փումիպոն Ադուլյադեթը։ Վերջինը թագավորել է 70 տարի, նա երկիրն ամենաերկարը գլխավորած միապետն էր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Թայլանդում թագավորի մահվան կապակցությամբ մեկ տարվա սուգ է հայտարարվել։ Նշվում է, որ թագավորությունում պետական դրոշները խոնարհված կլինեն մեկ ամսվա ընթացքում: Իսկ պետական ծառայողներին հրահանգված Է սեւ հագուստ կրել մեկ տարվա ընթացքում: […]

Ով ինձ ավելորդ անգամ վիրավորել ա, ես բոլորին ներում եմ. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գիտի, որ հայաստանյան տնտեսության վիճակը լավ չէ, և  ըստ նրա` միավորվել է պետք: Այսօր լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ նոր վարչապետին օգնելու համար պետք է միավորվել ու միասնաբար խնդիրները լուծել: Նախորդ վարչապետ հրաժարականի մասին նա միայն ասաց, թե Հովիկ Աբրահամյանն արել է այն, ինչ կարողացել է: Խոսելով իր […]

Ամպագորգոռ հայտարարությունները օդի մեջ մնացին. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց  ՏԻՄ ընտրությունների արդյունքները և խոսեց դրանց հնարավոր ազդեցությունների մասին ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Մանրամասնելով ասելիքը սոցիոլոգը նկատեց. «Քաղաքական դաշտում վերջին տարիներին տեսանք, թե ինչպիսի վերաձևումներ եղան, ինչի ժամանակ ԲՀԿ-ն տրոհվեց, ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ ու վերակազմավորվեց, ՀՅԴ-ն վերադարձավ կոալիցիա: Իշխանական կյանքը վերաձևավորման փուլում է այժմ: Առաջ […]

Պուտինը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ» (վիդեո)

«Համբույրը քաղաքագիտական կատեգորիա չէ»,- այսօր ասուլիսին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն` անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյուքնների հրապարակումից հետո նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ու ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի ողջագուրմանը: Մանրամասները` տեսանյութում:

Նախագահն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու և հինգ զոհ […]

Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը. Է. Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ: «Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի