02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այլ ելք չկա. ՀՀԿ

«Ապագա փոփոխություների համար դրվել են հիմքերը, մենք պահի խնդիր չենք լուծում»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արել ՀՀԿ-ը նախորդ տարիների ընթացքում՝ բարելավելու ժողովրդի սոցիալական վիճակը:

Ըստ նրա՝ իշխանության նպատակները միտված են ապագային: «Բարեփոխումներ են լինելու հասարակական կյանքի բոլոր շերտերում»,-նկատեց նա:

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը գնալու է ավելի խոշորացման՝ միաձուլվելով տարբեր մարդ-կուսակցությունների հետ, Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Առայժմ մենք չունենք նման քննարկումներ, ՀՀԿ-ը որևէ քաղաքական կոնսուլտացիաներից չի խուսափում: Բայց դրանք չպետք է լինեն ոչ հիմնավորված ու ինքնանպատակ, ինչ մնում է ընդդիմության կոնսուլտացիաներին, ապա ինձ թվում է՝ այլ ելք չկա: Բնականաբար, պիտի լինեն խոշորացումներ, բանակցություններ, միասնություններ: Իսկ  կոալիցիա կազմելուց էլ չենք խուսափել, մենք միշտ կողմնակից ենք եղել, որ լինի կոալիցիոն ղեկավարում»:

Պատգամավորը կարծում է, որ եթե քաղաքական ուժի միակ նպատակը մանդատ վերցնելն է, ապա դա քաղաքականություն չի: «Բոլորի նպատակն է, որ իշխանությանը համարժեք ընդդիմություն լինի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ