Սերժ Սարգսյանը ներկայացրել է Յուրի Խաչատուրովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում: Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին […]





































