26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբիկ Հակոբյանի հետ այդ թեման չեն քննարկել…Ռուստամյանն անակնկալները չի բացառում (վիդեո)

«Չէ, այդ թեմայով մենք իր հետ չենք խոսել, ոչ էլ օրակարգի այդպիսի հարց եղել է, բայց Հակոբյանի ու յուրաքանչյուրի հետ, ովքեր ինչ-որ ժամանակ եղել են «Դաշնակցության» մեջ, լավ հարաբերություններ ունենք, որովհետև նրանք պատահական չեն եղել մեր կառույցի մեջ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Ռուբիկ Հակոբյանի հետ քննարկումներ եղել են, որ ընդգրկվի ՀՅԴ-ի ցուցակում, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ը բանակցել է Ռուբիկ Հակոբյանի հետ՝ սեփական ցուցակում հանդես գալու համար, սակայն ի վերջո, համաձայնություն չի կայացվել:

«Նման քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չենք հասել, բավականին լուրջ պատրաստվում ենք սեփական ուժերով մասնակցել ընտրություններին, խնդիր ունենք՝ ընդլայնելու մեր համակիր շրջանակն ու գնալու ավելի մեծ թիմով, սա ենթադրում է համապատասխան աշխատանք անձերի ու անհատների հետ: Նոր ընտրակարգն այդպիսի անհրաժեշտություն է առաջացրել, ու պիտի դրան համապատասխան մարտավարություն ձեռք բերվի»,-հավելեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ նրանք, ովքեր ունեն «Դաշնակցության» հետ նույն տրամաբանությունը,  խնդիրներ լուծելու նույն մոտեցումներն ու կիսում են նույն արժեհամակարգը, կարող են լինել ցուցակում: «Որևէ մեկը մեզ հետ չի կարող լինել՝ այդ գաղափարախոսությունը չընդունելով»,-նկատեց նա:

Հարցին, թե անակնկալներ կարող են լինել ՀՅԴ-ի ցուցակում, նա պատասխանեց. «Անակնկալներ կարող են ամեն տեղ էլ լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ