Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և մեծապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: «Դուք մի երկրում եք, որտեղ Բելգիան ընկալվում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր, որի հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, […]





































