27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրի նոր ՆԳՆ նախարար է նշանակվել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար,հայ ժողովրդի բարեկամ,բազմաթիվ անգամներ Հայաստան և Արցախ այցելած Բրունո լը Ռուն…Ֆրանսիայի “Հայ Դատ”-ի կոմիտեի ղեկավար Հարութ Մարտիրոսյանը հայտնել է,որ Բրունո լը Ռուն Արցախ այցելել է անցյալ տարի՝Արցախի անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար…Հիշեցնեմ,որ այդ պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն “սև ցուցակի” մեջ էր ընդգրկել Արցախ այցելած Ֆրանսիայի բոլոր պատվիրակներին,այդ թվում նաև Բրունո լը Ռուին…

Բրունո լը Ռունին թշնամի են համարում նաև Թուրքիայում…
Հետաքրքիր է,եթե Բրունո լը Ռուն աշխատանքային այցով ցանկանա լինել Բաքվում,ապա ի՞նչ են անելու ազերիները…Պահանջելու են ներողություն խնդրել Ադրբեջանից,որի հավանականությունը շատ քիչ է,թե՞ լռելու են,որի հավանականությունը բավական մեծ է…
Հ.Գ.Ի դեպ,ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են,որ Բրունո լը Ռուն այդ պաշտոնին է նշանակվել այդ գերատեսչության արդեն նախկին ղեվարա Բեռնար Կազնյովի ցանկությամբ,որը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ՝փոխարինելով այդ պաշտոնում Մանուել Վալսին…Վերջինս շատ ակտիվ նախապատրաստվում է հաջորդ տարի Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին…»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ