«ԲՀԿ-ն մեծ քանակի ձայներ կստանա»
«ՀՀԿ-ն, բնական է, իր տեղը կունենա 2017 -ի խորհրդարանական ընտրոթւյուններից հետո: Երկրորդն էլ, կարծում եմ, ԲՀԿ-ն կլինի», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով՝ Ծառուկյանի վերադարձի պարագայում ԲՀԿ-ն մեծ քանակի ձայներ կստանա:
Անդրադառնալով վորջին շրջանում ձևավորված նոր կուսակցություններին՝ Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ այդ ուժերում կան պոտենցիալ ունեցող մարդիկ:
«Մնում է, որ կարողանան համախմբվել, ընդհանրական վեկտոր գտնել, որ իրենց գործառութային հզորությունն ավելացնեն: Այդ նորաստեղծ քաղաքական ուժերը թույլ են: Խոսքս գաղափարական կամ մտքի թուլությանը չի վերաբերում, ես խոսում եմ ֆինանսական թուլության, ֆինանսների բացակայության մասին: Եթե կարողանան կենտրոնանալ, կարծում եմ՝ այդ ուժերն էլ կկարողանան մեր քաղաքական դաշտում իրենց տեղը ունենալ», – նշեց Բոստանջյանը: