01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Կարեն Կարապետյանը ցավակցել է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։ «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորը ցավով տեղեկացանք Սև ծովի վրա «Տու-154» ինքնաթիռի կործանման մասին, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց: ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական […]

«Տոնածառը չի կարելի քաղաքականության հետ խառնել, լինելու է միասնական տոնածառ»

«Ես պաշտոնապես խոստանում եմ ` Վանաձորում լինելու է ամենագեղեցիկ տոնածառը, Վանաձորն ամենագեղեցիկ կերպով է զարդարված լինելու, քաղաքը  լավագույնս դիմավորելու է Նոր տարին, դա կապ չունի քաղաքականության հետ, Նոր տարում մարդիկ հրաշքներ են սպասում, իսկ հրաշքներ, բնականաբար, լինում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ի պատասխան հարցին, թե ինչպես է […]

«Իր իրավունքն է»

«Գագիկ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն իր իրավունքն է», –  այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թեւի համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում  նշեց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Արձագանքելով լրագրողների հարցին՝  ինչպե՞ս է վերաբերվում Ծառուկյանի, ինչպես նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ կրկին ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություններին, Բաղդասարյանն ընդգծել է. «Նրանց իրավունքն է»:  

Սիրիայում 3 նպատակ ենք հետապնդում․ Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում տեղի ունեցող «Իսլամական համագործակցություն կազմակերպության» անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստում անդրադարձել է սիրիական ճգնաժամին: Ըստ թուրքական «Kanalb» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարը իր խոսքում նշել է, որ ստեղծված պայմաններում Թուրքիան Սիրիայում 3 նպատակ է հետապնդում. «Նախ պետք է Սիրիայում հրադադար հաստատվի, ապա պետք է փրկել […]

Յուրի Լուժկովը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նախօրեին շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Լուժկովը Մոսկվայի պետական համալսարանում հանդիպման ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Լուժկովը կլինիկական մահ է տանում, վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն այսօր Լուժկովը անձամբ է մեկնաբանել իր վիճակի վերաբերյալ լուրերը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուժկովը նշել է, […]

ԻՊ-ի կողմից մահապատժի ենթարկված թուրք զինվորները մեղադրել են Էրդողանին ու նրա կուսակցությանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ողջակիզել են երկու թուրք զինվորների, ևս երկու զինվոր գնդակահարվել է: Այս դաժան մահապատժի տեսարանները հրապարակվել են սոցցանցերում ԻՊ-ին պատկանող էջերում: Տեսագրությունը բուռն զայրույթ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում: «Twitter»-ում հրապարակված տեսանյութերի մի մասը արդեն հեռացվել է: Նշենք, որ մահապատժի ենթարկվածները թուրք զինվորներ Սերդար Թաշն ու Ֆեթհի Շահինն են, որոնք ԻՊ-ի կողմից […]

Նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում. Հայկական ժամանակ

«Նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում. առաջադարվելու ցանկություն ունեն «Ավշարի» գործարանի սեփականատերեր Արայիկ և Արամայիս Գրիգորյան եղբայրները: ՀՀԿ-ում դեռ չեն որոշել՝ որն ինչ ընտրակարգով է առաջադրվելու: Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, և կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ: Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել […]

ՀՀԿ-ին անդամակցելու կարիք չի տեսնում. Ժողովուրդ

Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց. նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որեւէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ի՞նչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչեւ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին: Ի պատասխան մեր հարցի՝ Արմեն Ամիրյանը նշեց. «Այս պահի դրությամբ ես դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված