25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան…ամենաազդեցիկ դեմքերը (տեսանյութ)

«Մեր հարցվածների 1,3% կարող է վճարի դիմաց տա իր ձայնը, իսկ միջին գինը 20 000 դրամ է»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական սոցհարցումների արդյունքները: Ըստ նրա՝ հարցվածների 11,2%-ն ունի խնդիրներ, որոնց լուծման դեպքում ձայնը հաճույքով կտա տվյալ քաղաքական ուժին: «Իսկ 88%-ը կայուն է, ունի գաղափարներ և գնալու է քվեարկութան հստակ իմանալով ում ընտրի»: Տատանվողները հացվածների 24%-ն են կազմում: Նրանցից 5-6%-ը կգնա ընտրությունների, եթե ժամանակը ների, 1,3%-ը եթե լավ եղանակ լինի, 6%-ը` եթե լավ քարոզեն և այլն: Հարցում անց են կացրել 3000 ընտրողների մեջ, 13 ընտրատարածքներում:

Սոցիոլոգը վստահեցրեց, թե կաշառքի ազդեցությունը չափազանցված է: «1 200 000 մասնակցին կաշառելն անհնար է, մի’ խարսխվեք դրա վրա»,-ասաց նա: Ադիբեկյանի խոսքով՝ ընտրողների կեսը իշխանամետ են և ընտրություններին մասնակցում են հստակ իշխանություններին ընտրելով և ոչ այն պատճառով, որ ստիպում են, և միայն պետական համակարգի աշխատողներ են: «Ցանկացած փոփոխություն իրանց համար վտանգ է, հարմարվել են, չեն ուզում փոփոխություն, և իրենք ավելի ակտիվ են, քան այն մարդը, ով հուսալքված է»,-հավելեց նա:

Ի դեպ, Ադիբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ ամենաազդեցիկ դեմքերն են Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը: «Նրանք կտրուկ անցած են բոլորից և այս քաղաքական զարգացումները կխարսխվեն նրանց ընտրարշավների վրա»,-ասաց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ