13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ծառուկյան» դաշինքում օլիգարխներ են ընդգրկվո՞ւմ/տեսանյութ/

«Դաշինքում կարող են լինել բազմաթիվ մարդիկ, բայց նրանք բոլորն ընդունել են մեկ պարզ կանոն՝ երկրում տնտեսական հեղափոխության արդյունքի ապահովում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե  «Ծառուկյան» դաշինքի կազմ են ընդգրկվել օդիոզ դեմքեր և օլիգարխներ, ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

«Բառարանային բացատրությունը օլիգարխ բառի, որպես առաջին կրթությամբ բանասերի, դա պետական կառավարման մեջ տեղ զբաղեցնող, ազդեցություն ունեցող և այդ դիրքը ծավալուն տնտեսական գործնեության մեջ ծավալած անձն է: Վստահ եմ երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնությանը հայտնի է, թե ովքեր ինչ քաղաքականություն են իրականացնում, ովքեր են ունակ փոփոխություն իրականացնելու և ովքեր են հավակնում այս ընտրությունների միջոցով իշխանություն վերարտադրելու և ինչ հետևանքներ է դրանից բխում»,-նկատեց Տիգրան Ուրիխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ