23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը. Ս. Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել` ազդարարելով քննարկումների փուլի ավարտը: Հիշեցնենք, որ նախկին նախարարը ավելի վաղ հայտարարել էր քաղաքականություն մտնելու որոշման մասին: «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը […]

Ցայտնոտ. Հրապարակ

Հայաստանն զգուշորեն, վախվորած քայլերովու տագնապը սրտում գնում է դեպի պառլամենտական ընտրություններ: Մի կողմից մտա­վախությունները, որ այս ընտրակարգը, զուտ պրոցեսի առումով, շատ բարդ է լինելու եւ ընտրողների մի հսկա հատվածի համար անհաղ­թահարելի, մյուս կողմից անհանգս­տությունները, որ նոր Ընտրական օրենսգիրքն «անկտրել ձմերուկ է»` մեկ էլ տեսար խակ դուրս եկավ, հանգիստ չեն տալիս քաղաքական դաշտին: Շփոթի մեջ են […]

Ինչու է Կարեն Կարապետյանն ասում` ես չգիտեմ. Փաստ

Կարեն Կարապետյանը` հոգեբանի աչքերով -Տիկին Նալչաջյան, ձեզ մոտ ընդհանուր առմամբ ուրվագծվու՞մ է մեր վարչապետի հանրային կերպարը: ֊Որպես վարչապետի կերպար, նաև մարդ, ով իր ոճն ունի, Կարեն Կա­րապետյանը տարբեր­վում է մեր մյուս վարչապետներից: Լինում են ինտելեկտի տարբեր տե­սակներ: Նրա մոտ ար­տահայտված է պրագ­մատիկ ինտելեկտը: Նա կարողանում է առանց ավելորդաբանությունների, ցանկացած իրավիճակում դնել խնդիր, վարկածներ առաջ քաշել, […]

Մտահոգ են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ քաղաքականու­թյուն վերադառնալու մասին: Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին: Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն եւ այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա: Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել, եւ իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասա­վորություն […]

Սամվել Բաբայանով. Ժամանակ

Գրեթե պատրաստ է «ընդ­դիմադիր» ուժի հավակնություն ունեցող եւս մի դաշինքի նախընտրական ցուցակի առաջին մի քանի համարը: Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայ­տարարի դաշինքի մասին: Դա­շինքի հիմնական պատասխա­նատուն եւ համակարգումը կա­տարում է Սամվել Բաբայանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար օգտագոր­ծելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում եւ Արցա­խում` փորձում է հնարավորինս […]

Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով հունվարի 13-ին մեջլիսի նիստի ժամանակ իր ելույթն ընդհատելու և իրեն 3 նիստով մեջլիսից հեռացնելու որոշման դեմ: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Փայլանը բացի այդ դիմում է ներկայացրել նաև մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով  հրաժարվել ընթացակարգին հակասող  որոշումներից: Հունվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փայլանը հնչեցրել էր «ցեղասպանություն» բառը, որից […]

Օլիգարխներն ինչո՞ւ են լքում Հայաստանը /վիդեո/

«Մեր երկրի տնտեսական ու հոգեբանական վիճակը պետք է բարելավվի, շատ դեպքերում ծնողները երիտասարդներին ուղարկում են, քանի որ ապագա չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում իր մտահոգություններով կիսվեց Երևանի նախկին գլխավոր նկարիչ, գրող Հաղթանակ Շահումյանը: Նրա խոսքով` այսօր փող ունեցողն էլ է Հայաստանից արտագաղթում: «Օլիգարխն էլ է գնում, փողատերն էլ մտածում է` կարող է  կորցնի իր ունեցածը, քանի որ […]

Հանճարեղ պլան է պետք

«Այն ճանապարհը, որով ընթանում է վարչապետը, և  օրերս տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված նյութերը, որոնք ներառում էին մեր երկրի տնտեսության զարգացման տարբեր ոլորտները, բավականին գրագետ էին, համակարգված, հիմնավորված», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ շեշտելով՝ վարչապետի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայեցակետերը հուսադրող էին: «Բայց թե որքանով վարչապետը կկարողանա կյանքի կոչել այդ հայեցակետերը, […]

Սեյրան Օհանյանը անբասիր է. հավաստում և աջակցում են

«Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը  ԳԽ   պատգամավոր Ազատ Արշակյանը ստեղծում են նոր միավորում, որը անվանվելու է «Միցյալ հայեր»: «Մեր նպատակին հասնելու համար մենք մոդել ենք առաջարկել, որպեսզի մեր ԱԺ-ում վերին պալատ ստեղծվի, որտեղ համամասնորեն պետք է ներկայացվեն, որ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ լինեն: Մենք առաջարկում ենք, որպեսզի հայկական համայնքներում ստեղծվի հզոր ուժ, որտեղ […]

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել

ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀԱՊԿ վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին։ «Վերջին շրջանում ՀԱՊԿ վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք այնքան Էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, ԶԼՄ-ը մեծ ուշադրություն են դարձրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀԱՊԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված