25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կլասիկ ձայն բերողի կարգավիճակում չեմ լինելու. Մ. Ասլանյան

Henaran.am-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանը:

_Պարո՛ն Ասլանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, և արդեն մոտ 10 օրից մեկնարկում է քարոզարշավը: «Հանրապետական»-ի համար ձայն բերելու գործով զբաղվելո՞ւեք:

-Ես ձայներ բերելու գործընթացի մեջ չեմ, ես «Հանրապետական» կուսակցության շրջանային խորհրդի նախագահն եմ: Բնականաբար, ինչքանով թույլ կտա իմ պաշտոնավարումն, այնքանով ներգրավված կլինեմ ընտրական պրոցեսների մեջ, բայց ոչ ձեր ասած կլասիկ  ձայն բերողի կարգավիճակում:

Ամեն դեպքում, կօգնեք ՀՀԿ-ին:

-Իհարկե, որը թույլ կտա պաշտոնից, աշխատանքից դուրս, ինչով որ կկարողանամ, այնքանով կօգնեմ. ես նաև «Հանրապետականի»՝ մարզի քարոզչության պատասխանատուն եմ:

Ինչպես մյուս ընտրատարածքներում, Լոռիում ևս բավական թեկնածուներ է առաջադրել Ձեր կուսակցությունը: Մտավախություն չկա՞, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս գա պայքարի ընթացքում, ու ներկուսակցական ինտրիգների, ի վերջո, հանգեցնի տարածքային ցուցակը:

-Ոչ, իհարկե, նման մտավախություն չկա: Պատկառելի, մեծ համբավ ունեցող և դրական մարդկանց մեծ ռեսուրսով ենք մտնում նախընտրական փուլ: Կարծում եմ՝ կարձանագրենք բավական դրական արդյունք:

Վերջին ընտրություններին ընդդիմությունը հաղթեց Լոռիում, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Վերջին ընտրություններին հաղթեցինք ես և իմ գլխավորած  ցուցակը:

Նկատի ունեմ նախագահական ընտրությունները:

-Այլևս նախագահական ընտրություններ չկան, անձնավորված ընտրություններ չկան, դրանք ծրագրերի, գաղափարների ընտրություններ են, իսկ ՀՀԿ-ն, որպես այսօր իշխող կուսակցություն, անվտանգության երաշխավոր նաև, այսօր այդ կոնտեքստում կփորձի իր նախընտրական ծրագրերը հանրությանը մատուցել, և հանրությունը կփորձի ուղղորդվել՝ ըստ խոստումների ու ծրագրերի լրջության աստիճանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ