25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սաքունցի հետ բանավիճելու կարիք չեմ տեսնում. Գ. Մելիքյան

«Սաքունցի գործունեությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ որևէ բանտարկյալ չլինի, ինքը կփորձի ապացուցել, որ Հայաստանում կան բանտարկյալներ և առավել ևս քաղբանտարկյալներ, ուստի նրա հետ բանավիճելու կարիք չեմ տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդում չի արվում իշխանության կողմից: Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս հայտարարության վերաբերյալ ասել է, թե պատրաստ է Հանրային ՀԸ եթերում այս առնչությամբ բանավիճել Է. Շարմազանովի հետ:

«Ես էլ ևս մեկ անգամ պնդում եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,-ընդգծեց Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ