20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

500 դոլարանոց թեկնածու. Ժամանակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։ Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեեւ մեկ օր է մնացել ցուցակի […]

Մհեր Սեդրակյանը չի լինելու ՀՀԿ ցուցակում. մանրամասներ ցուցակից (տեսանյութ)

«Նրանք, ովքեր ընդգրկված են տարածքային ցուցակներում, համամասնական ցուցակներում ընդգրկված չեն»,-այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը չկա կուսակցության ցուցակում, ինչպես նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Մեր համամասնական ցուցակւոմ կլինեն նաև հասարակական կառույցների ներկայացուցիչներ՝ Ջավախք միությունը, Վիրահայերի միասնությունը, […]

«Այս ցուցակը նաև նշանակում է, որ ՀՀԿ-ը վճռական է գնալ բարեփոխումների» (տեսանյութ)

«Ես ասացի՝ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու է գործադիր մարմինը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իսկ Հովիկ Աբրահամյանը, միշտ չէ, որ գլխավորել է շտաբը: Եղել է ժամանակ, երբ գլխավորել է Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը, քաղաքայինի շտաբը եղել է, որ ես եմ գլխավորել: Այս պահին այսպես ենք  նպատակահարմար գտել՝ կոլեգիալ, քանի որ մենք գնում ենք դեպի պառլամենտական կառավարման […]

Անհո՛գ եղեք, առաջինը մենք ենք հետամուտ լինելու, որ հարգենք օրենքը. Շարմազանով (տեսանյութ)

«Մեր համամասնական ցուցակը բավական մրցունակ է»: Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ներկայացնելով ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողության ընտրության ժամանակ»,-հավելեց նա: Ավելի վաղ հայտնել ենք, որ ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է՝ […]

Հաց բերողն էլի «անհաց» մնաց. երթն ավարտվեց

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» ազատ արձակելու պահանջով երթը ավարտվեց: Երթի մասնակիցները՝ Ազատության հրապարակից շարժվեցին  Երեւանի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով շարժվեցին գլխավոր դատախազության շենք, որտեղ դատախազության շենքի դիմաց պատ կազմած ոստիկանության աշխատակիցները նրանց թույլ չտվեցին մտնել դատախազության շենք եւ հանձնել Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով դիմումը: Ցուցարարների […]

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիտսից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինչպես և սպասվում էր, նիստը նախընտրական էր, և ընթացքում քննարկվել են կուսակցության նախընտրական ռազմավարության և մարտավարության հետ կապված հարցեր, ծրագրի վերաբերյալ վերջնական առաջարկներ են ներկայացրել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նախընտրական շտաբին, ապա Շարմազանմովի խոսքով, գործադիր […]

Թուրքիայից արձագանքել են Արագած Ախոյանի` Լապշինի հարցով արած կոչին․ Ermenihaber

Թուրքական «T24» լրատվական կայքի վերլուծաբան Րաֆֆի Հերմոնը հրապարակել էր Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի կոչը, որում վերջինս Թուրքիայի հասարակական գործիչներին ու մտավորականներին կոչ էր արել միասին դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Ախոյանը կոչում համոզմունք էր հայտնել, որ անկախ թուրքիայում տիրող իրավիճակից այնտեղ կան շատ հարգարժան մարդիկ, որոնք ներկայացնում են ժամանակակից թուրքական հասարակության […]

Թրամփի տարօրինակ ձեռքսեղմումները․ ինչ է կատարվում ԱՄՆ նախագահի հետ /տեսանյութ/

Լրագրողները ուշադրություն են դարձրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարօրինակ ձեռքսեղմումներին։ Յութուբում հայտնված այս տեսանյութում երեւում է, թե ինչպես է Թրամփը բռնում մարդկանց ձեռքերը, քաշում դեպի իրեն ու բաց չի թողնում։  

Ադրբեջանում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ: Ըստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց […]

Մեր դաշինքի ամենաթույլ տեղը ֆինանսական միջոցներն են. Ա. Սարգսյան (տեսանյութ)

«Մեր դաշինքի ամենաթույլ տեղը ֆինանսական միջոցներն են, հավատացնում եմ, որ մեզ շատ ֆինանսներ պետք չեն, մեր ռեյտինգային թեկնածուները չեն ցանկանում մեծ-մեծ պաստառներ ունենալ իրենց նկարներով ճանապարհներին, նրանց բավարար են փոքրիկ թռուցիկներն իրենց կենսագրականներով, որ բաժանեն ընտրողներին»,-ի պատասխան հարցին, թե ինչպես է իրենց դաշինքը հայթայթում ֆինանսական միջոցներ, որ պահանջվում է ընտրությունների համար, ասաց «Հանրապետություն» կուսակցության ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված