Ով է թալանել Ֆլեշի Բարսեղին. Ժողովուրդ
Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները:
«Մասնավորապես, «Ֆլեշ մոտորսե ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողության տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ 96 հազար դոլարի գույք և գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. և Կոստանյանը և Վարդանյանը ձերբակալված ենե:
Այս քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը և գործերն ուղարկվել են դատարան:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: