04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Օսկանյանն էլ չի դիմանում. Առավոտ

Ինչքան ընտրությունների օրը մոտ է դառնում, այնքան զգում եմ, որ անհամեստ եմ դառնումե,- մարտի 21-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա շարունակեց. «Ուզում եմ գնալ յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել եւ այսպես թափ տալ ու ասել՝ ամսի 2-ին գնացեք եւ ձայնը տվեք ինձ:

Որովհետեւ ես զգում եմ, որ ես կարող եմ այս երկրում իրավիճակ փոխել: Զգում եմ, որ իրոք գիտենք այդ խնդիրները ինչ են, զգում եմ, որ ակնհայտ են լուծումները, եւ նաեւ ուզում եմ ասել, որ այդ ճանապարհը անցել ենք, ես արել եմ, հաջողություններ ունեցել ենք»:

Վարդան Օսկանյանը նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները ժողովրդավարներ են եւ կկարողանան Հայաստանում իսկական ժողովրդավարություն, արդարություն, իրավահավասարություն ամրագրել.

«Մենք դատապարտված չենք այսպես ապրելու, Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, մենք միայն 3 միլիոնանոց ժողովուրդ չենք, 10 միլիոնանոց ենք: Բոլոր հնարավորությունները կարելի է բերել Հայաստան, բայց արդարություն պետք է լինի, այդ մարդիկ վստահություն ունենան երկրի ապագայի նկատմամբ, իշխանության նկատմամբ, որ գան իրենց ներդրումները անեն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ