«Նայեք սաղ նաչալնիկ չլինեն` Ժոստկի » . որտեղ է վարչապետի կես միլիոն դոլարը
Վարչապետ նորից «Կումայրի» -ում էր: Քարոզարշավից առաջ` աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կարեն Կարապետյանը: Նա նախ այցելել է Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանների գյուղեր` Մեծ և Փոքր Մանթաշներ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան և Արևիկ: Ծանոթացել է տեղի խնդիրներին, գյուղացիները իրենց հուզող հարցերն են բարձրացել, որոնք հիմնականում վերաբերվել են բերքի իրացմանը, սերմացուների ձեռքբերմանը, արտագաղթին: Իսկ ավելի ուշ կառավարության ղեկավարը հասավ Գյումրի, որտեղ նրան սպասում էին Շիրազի փողոցում:
ՀՀ վարչապետի ներկայությամբ ազդարարվեց «Կումայրի» ներդրումային ծրագրի մեկնարկը: Հիշեցնենք, որ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ որոշվեց վերականգնել «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանը ու որպես ծրագրի փորձնական մեկնարկ` Շիրազի ու Ռուսթավելի փողոցներն են վերականգնվելու:
Ներդրումային ծրագրի առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր՝ Կարապետյան ընտանիքի անունից 500 հազար դոլար տրամադրվեց «Վերածնունդ Կումայրի» հիմնադրամին: Վարչապետը եղավ հենց այդ նույն հասցեում, որտեղ իր ներդրմամբ ձեռք է բերվել երկհարկանի կառույցը՝ նախկին «Ջրահարս» ռեստորանը: Թեև արդեն ուշ էր, բայց Կարեն Կարապետյանը նաև Ռուսթավելի փողոցում կատարվող վերականգնման աշխատանքներին ծանոթացավ: Աշխատանքների մեկնարկի համար խոչընդոտ ու խնդիր չկա՝ տեղում շինարարներն ու նախագծողները վստահեցրին ՀՀ վարչապետին, իսկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ շուտով բոլոր կոմունիկացիոն համակարգերը սկսելու են վերափոխել, դարձնել ստորգետնյա, որ չխաթարվի պատմական քաղաքի տեսքն ու ճարտարապետությունը:
Վարչապետը հարցրեց, թե Գյումրիում բնակարանների գինը արդյոք ավելացել է, նշեցին, թե կրկնակի թանկացել է կումայրիի արգելոցի տարածքի բնակֆոնդը: Վարչապետին դա դուր եկավ ու հրահանգեց “Полный вперед”:
Մանրամասները տեսանյութում: