25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրդեհը մարելու ժամանակն է․ Առաջին նախագահը չի հրաժարվելու

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հյուրընկալվել է Առաջին ալիքի «Օրակարգից դուրս» հաղորդաշարին, որի շրջանակում խոսել է նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման մասին։

Նա նշել է, որ միջազգային հանրությունը հարմարվել էր սառեցված կոնֆլիկտի հետ և լուրջ ջանքեր չէր գործադրում:

«Հիմա նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում, որ առաջիկա ժամանակներում այդ հարցն անպայման լուծվելու է»- ասել է բանախոսը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի մեջ չէ, խնդիրն աշխարհաքաղաքական է:

«Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային կառույցների անդամներ են, և այդ կառույցներն են որոշելու հակամարտության ուղին, ոչ թե մենք, կամ Ադրբեջանը, կամ Արցախը»,- ասել է նա՝ նշելով, որաշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է արցախյան խնդրի լուծում։

«Ռուսաստանը ներքաշվել է Մերձավոր- արևելյան քաղաքականության դաշտ, իսկ դա երկարատև պրոցես է: Քանի որ ներքաշվել է, չի կարող հանդուրժել, որ այդ ճակատն այսպիսի պայթյունավտանգ թիկունք ունենա: Արդեն բոլորի կողմից ընդունված է, որ Արցախի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է»,- ասել է նա։

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ  այսօր արցախյան հրդեհը մարելու իսկական ժամանակն է:

Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ