08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հուշագիր ենք կնքել, որ Երեւանը «արյան ծով» չդառնար»

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը   (նախկին «Օրինաց երկիրը»)  ոչ մի կապ չի  ունեցել  2008 թվականի մարտի 1-ի ողբերգական  դեպքերի հետ: Այսօր այս  մասին  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Մենք ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա ենք կազմավորել: Դուք ի՞նչ է՝ ուզում էիք, որ Հայաստանը ներկայիս Ուկրաինա՞ն դառնար, հեղափոխական Ուկրաինան, որը կորցրել է իր […]

Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի ցուցակը. ցուցակում է նաև Արգամ Աբրահամյանը

«Բարգավաճ Հայաստան» եւ «Ալյանս» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, համաձայն որի՝ ընտրություններին կմասնակցեն դաշինքով: Բացի այդ,  «Ծառուկյան» դաշինքի ցուցակում են նաեւ «Հայազն» կուսակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդը  Ւշխան Զաքարյանն է, երրորդը՝  Նաիրա Զոհրաբյանը, ապա Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը,   Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ւվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը եւ […]

Կոնգրեսն անցնում է ագրեսիվ ու կրեատիվ քարոզարշավի (տեսանյութ)

«Մենք անցնում ենք շատ ագրեսիվ, կրեատիվ, լուրջ քարոզարշավի, որի նպատակն է Հայաստանը տանել զարգացման ուղով: Ցանկությունները լավ բան են, և վստահ եմ, որ այդ ցանկությունները բոլոր կուսակցություններն իրենց ծրագրերում ներկայացնելու են, բայց կարծում եմ մենք կտարբերվենք նրանով, որ կներկայացնենք ոչ միայն ու ոչ այնքան ցանկությունները, ինչքան կոնկրետ լուծումներ ռեալիստական»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, […]

ՀՀԿ-ն փորձում է նոր բրենդ ստեղծել

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակին՝ նշեց. «Հետաքրքիր մի երևույթ է զարգանում. հեռավորություն են ստեղծում: Մի խոսքով՝ ռեբրենդինգ. փորձում են նոր բրենդ ստեղծել, իբր, նոր մարդիկ են, նախկինների նման չեն, փորձում են փոխել կուսակցության դեմքը: Դա արվում է մի ծրագրով, որը դեռ աշնանն է մշակվել»: Ըստ քաղաքագետի՝ […]

Արցախահայության գերակշիռ մասը կողմ է սահմանադրական բարեփոխումներին. սոցիոլոգ (տեսանյութ)

Արցախում ընտրողների գերակշիռ մասը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝  մինիմում 67 տոկոսը կողմ է սահմանադրական բարեփոխումներին,  դրան գումարած  տատանվողների թիվը՝ ստացվում է 84,5 տոկոս կողմ ձայներ: «48 տոկոսը դրական է գնահատել նախագահական համակարգին անցումը՝ կապված ռազմական դրության, ժողովրդավարության հետ, դեմ է 7 տոկոսը՝ կապված ողջ իշխանության՝ մեկ մարդու […]

Վիգեն Սարգսյանն ու Կարեն Թամազյանը նշանակվեցին.մի տեղ բաց մնաց

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշանակվեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին որոշում ընդունվեց այսօր՝ փետրվարի 16-ին Կառավարության նիստում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց , որ հոգաբարձուների խորհրդի երրորդ անդամի տեղն այս պահին բաց կթողնեն: Հարությունյանի […]

«Կաշիներդ կքերթեմ» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Բաղդասարյանը հիշեց փետրվարի 11-ին՝ «Հայկական վերածնունդ»-ի համագումարի ընթացքում իր կողմից հնչեցրած հորդորը. «կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»: «Ես խոսել եմ իմ թիմակիցների հետ և ասել եմ ժողովրդական, ընդունելի մի դարձվածք՝ կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք: Դրան հաջորդեց ջերմ ծափահարությունը դահլիճում, քանի որ ես իմ թիմի, իմ զորքի հետ եմ խոսել: Այդ […]

«Հայկական վերածնունդ»-ի ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը /տեսանյութ/

«Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Այս մասին վերջինս տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցում: Ցուցակի երկրորդ հորիզոնականում ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է, երրորդը խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է,   չորրորդ եւ հինգերորդ տեղերում  պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանն են: Մանրամասները՝ տեսանյութում:

Սեյրան Օհանյանը հաճոյանում է. Արմեն Ամիրյան

Նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու մասին հայտարարությունը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համարում է հաճոյանալու քայլ: «Նախընտրական շրջան է և հաճոյանալու համար ամեն բան կարող են բոլորը ասել»,-այսօր՝ փետրվարի 16-ի  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց  Մշակույթի նախարարը:

ՀԱԿ-ի ցուցակը հայտնի է /տեսանյութ/

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց համամասնական ցուցակը։ Այն գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Ստեփան Դեմիրճյանն է, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Արամ Մանուկյանը։ Վեցերորդ հորիզոնականում Վահագն Խաչատրյանն է։ Ռեյտինգային թեկնածուներից՝ Վլադիմիր Կարապետյանը, Արմեն Մարտիրոսյանը, ով Անտարեսի ղեկավարն է, Նարեկ Սարգսյանը՝ ջութակահար, Արամ Մուսինյանը, Արամ Մանուկյանը, Զոյա Թադեւոսյանը։ https://www.youtube.com/watch?v=pPvQziMi6JQ&feature=youtu.be Մանրամասները` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի