02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սամվել Բաբայանի փաստաբանի ուշագրավ հայտարարությունը

«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Կալանավորման փաստով հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Սույն գործով թե հետագայում ինչ կլինի ես գուշակությամբ չեմ զբաղվում: Մենք գործ ունենք միայն փաստերի հետ»,-«Ազատության» եթերում հայտարարել է Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Հիշեցնենք, ՕՐՕ դաշինքի անդամները լրագրողների հետ հանդիպմանը կարծիք էին հայտնել, թե Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Մենք սա որակում ենք որպես քաղաքական հետապնդումներ  և Սամվելի, և մեր նկատմամբ , ասել է Պ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ԱԳ նախարար Օսկանյանը համոզված է` Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: 

«Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որևէ հիմք չունեմ ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ։ Եթե նախաքննությունը օբյեկտիվորեն ընթանա, իսկ այս պահի դրությամբ գտնում եմ, որ օբյեկտիվ է, այսինքն՝ Սամվել Բաբայանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել։ Նրա հետ կապված բոլոր գործողությունները կատարվել են իմ մասնակցությամբ, կատարվել են օրենքով սահմանված կարգով։ Ինչ հարցաքննություններ, որ տեղի է ունեցել արձանագրվել են ճիշտ, որևէ իրավունքի խախտում նրա նկատմամբ չեմ տեսել։ Հետագայում արդեն կպարզվի նախաքննությունը ինչ հունով է ընթանում, օբյեկտիվ, թե հակառակը»,-ասել է փաստաբանը։

Այլ հարցերի շուրջ, մասնավորապես, թե ինչ կապ ունի իր պաշտպանյալը «ԻԳԼԱ» ներմուծող անձանց հետ, փաստաբանը չի պատասխանել: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ