Գոռ Սուջյանի երգի պրեմիերան կայացավ «Դաշնակցության» հանրահավաքին (տեսանյութ)
Այս պահին ԿԸՀ-ում քննարկվում է «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով։ Պատգամավորի թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Զեյնալյանը դիմել են ԿԸՀ՝ որպես հիմք նշելով դպրոցների տնօրենների ձայնագրությունները: Իսկ ԿԸՀ-ի դիմաց «Ելք» դաշինքի անդամները հավաք են անցկացնում:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ յեղափոխական դաշնակցության ամփոփիչ հանրահավաք-հանդիպումն ընտրողներ հետ: Օրհներիգի հնչյուններից հետո ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արցախի հարցում ոչ մի զիջման չեն գնալու, ոչ մի թիզ հող չեն տալու: Ներկաներն ի նշան համաձայնության սկսեցին բացականչել. «Ոչ, ոչ»:
«Գտնվում ենք մի կառույցի մոտ, որը Հայաստանում ամենաչսիրվածն է»,-այսօր ԿԸՀ-ի դիմաց «Ելքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենները դպրոցի տնօրեններ չեն, այլ ձայն հավաքողներ են, շարքային ձայն հավաքողներ: պետական մակարդակով թույլատրված է փող բաժանել Հայաստանում, ամեն ուժին սահմանված է որոշակի չափ: «Քաղաքացին չի վաճառվում»,-ասաց Է. Մարուքյանը, ապա հավելեց, […]
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն այսօր իրենց երթի ավարտին ԿԸՀ-ի դիմաց հանդես եկավ ելույթով: «Մենք աշխատել ենք ամեն օր, ամենուր, հետևաբար, ունենալու ենք արդյունքներ»,-հայտարարեց նա: Վերջինս նշեց, թե ինչքան քարոզարշավն ավարտվում է, այնքան բոլոր քարտերը բացվում են: Նա հիշեցրեց, որ լրատվամիջոցներով տարածվում է այն, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա են կազմում, ու դա չի […]
Ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների՝ կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը: 35,5 տոկոսը իր քվեն կտա «Ծառուկյան» դաշինքին, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայներ: Այսօր այս մասին «հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Բանախոսը շեշտեց՝ Երևանում և մարզերում […]
«Ելք» դաշինքի երթի մեկնարկից մի փոքր հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտաարում էր ցուցակի առաջին 3 ներկայացուցիչների անունները, մի քաղաքացի բացականչում էր Արտակ Սարգսյան: «Ելքի» ներկայացուցիչները փորձեցին հեռացնել այդ քաղաքացուն երթից: Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ում անունն է բարձրաձայն վանկարկում: «Ո՞վ են սրանք, իհարկե, մենակ Արտակ Սարգսյան»,-ասաց քաղաքացին, ով չներկայացավ ու հեռացավ: Մանրամասները` տեսանյութում;
«Ելք» դաշինքը քիչ առաջ Տերյան փողոցից սկսեց իր ամփոփոիչ քայլարշավը Երևանի փողոցներում: Դաշինքի առաջին 3 համարներն ուղղորդում են շարժումը: Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարում է, որ ելք կա, մյուսներն էլ են այս կոչով դիմում անցորդներին հայսատանը համակած հուսահատության փոսից ելք կա Մանրամասները` տեսանյութում:
ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը նորմալ է գանահատում ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավը: Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավի ընթացքը` նա ասաց. «Դրա վառ վկայությունն է այն, որ մեր հանդիպումները բազմամարդ են: Ես գտնում եմ, որ մեծ է ոգևորությունը, և հավանաբար, պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը որոշակիորեն նոր իրավիճակ է […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ։ «Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան: Հիշեցնենք, որ […]
























