14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե ֆորսմաժորային զարգացումներ լինեն…

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին պարտություն կրած, Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը քաղաքական դաշտում կմնան որպես զուտ Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություններ: 

«Իհարկե, նրանց քաղաքական ճակատագիրը կախված է նրանից, թե հասարակության մեջ ինչ զարգացումներ կլինեն, եթե հասարակության մեջ այնպիսի զարգացում լինի, որ միջին խավը դառնա 80-90 տոկոս, իրավական համակարգին տիրապետի, արևմտյան երկրներից ներգաղթ լինի, այդ ուժերը կդառնան մրցունակ, կվերափոխվեն ու կկարողանան զարգացնել հասարակությանը, իսկ եթե իմ ասած երեք գործոնները չեն լինում, քանի նման կուսակցություններ են եղել ու կան, «Արդարություն» դաշինքն է  եղել ժամանակին, ՀԺԿ է եղել, ի՞նչ է այսօր ներկայացնոմ ՀԺԿ-ը, Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սակայն նա ընդգծեց՝ եթե ֆորսմաժորային զարգացումներ չլինեն, ինչ-որ բան կարող է փոխվել: «Այս պահի դրությամբ ես դա չեմ տեսնում, ես նույնիսկ չեմ տեսնում, որ եթե Ղարաբաղի հարցի լուծվելու հետ կապված ինչ-որ համաձայնագիր կնքվի, ադրբեջանցիներն էլ Շուշին գրավեն, չեմ պատկերացնում, որ Հայաստանում համաժողովրդական շարժում ձևավորվի, որովհետև այդ աստիճանը մենք արդեն անցել ենք»,-եզրափակեց քաղաքական փորձագետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ