20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թրամփի նպատակն էր ցույց տալ, որ ինքն Օբաման չէ․ քաղաքագետ

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայի հարցին։ Նա նշել է, այս խնդրի համատեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է ցույց տալ, որ ինքը Թրամփն է, ոչ թե Օբաման։

«Ապրիլի 7-ին սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումը Թրամփի վարչակազմի վճռականության ապացույցներից մեկն էր: Այդ հարվածն առաջին հերթին ուղղված էր Վաշինգտոնին, քանի որ նրա համար կարևոր էր փոխել այն կարծրատիպերը, որ ստեղծվել էին այնտեղ, թե նա չափից ավելի կապ ունի Ռուսաստանի հետ։ Սակայն, սա միակ ոլորտը չէ, որտեղ Թրամփի վարչակազմը վճռականություն է ցուցաբերում»,- ասել է նա:

Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը վճռականություն է ցուցաբերում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններն իրատեսական հիմքերի վրա դնելու ոլորտում:

«Կարմիր գծեր գծելով՝ Թրամփը կարող է ավելի լուրջ խոսակցության արդյունավետ դաշտ ստեղծել՝ մի շարք հարցերի շուրջ հասնելով լուրջ փոխզիջումների»,- նշել է նա։

Անդրադառնալով Իրանի՝ ԵԱՏՄ կազմում հնարավոր ներգրավման թեմային՝ բանախոսը նշել է, որ  Իրանը լուրջ դեր է խաղում Հարավային Կովկասի անվտանգության հարցում, և նրա տարածաշրջանային ակտիվացումը միայն ու միայն  դրականորեն կազդի խաղաղության պահպանման, ՀՀ տնտեսական զարգացման վրա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ