02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միայն եթե ֆորսմաժորներ չլինեն… (տեսանյութ)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, սակայն հավանականությունը, որ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի, մեծ է: «Պայմանագիրը պատրաստ է, քաղաքական խնդիրներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց, որ ամենայն հավանականությամբ ստորագրումը կլինի, եթե, իհարկե, ֆորսմաժորներ չլինեն: Վերլուծաբան Թևան Պողոսյանն էլ գտնում է, որ եթե փաստաթուղթը […]

«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել մրցունակ եւ գլոբալ պետություն է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Անդրադառնալով Սփյուռքի հետ կապված պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական գործընթացները, […]

Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:  Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող շուրջ 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն: […]

Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են  Հայաստան-ԵՄ  համագործակցությանը,  Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Վարչապետը  նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել  գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ  խոսել  ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս […]

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին: Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձեւաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման […]

Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ․ ԵԼՔ

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Այն փոխանցել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային […]

Արտգործնախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական մարմինների ներկայացուցչությունների հետ

Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։ Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակցիներին։ 

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու […]

Երկու երկրները տեղյակ չեն միմյանց շուկաներից․ Բրազիլիայի դեսպան

ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը, անդրադառնալով հայ-բրազիլական հարաբերություններին, նշեց, որ առաջնահերթ է երկկողմ տնտեսական հարաբերությունների բարելավումը, քանի որ մինչ օրս ներդրումային ծրագրեր ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Բրազիլիայի կողմից չեն եղել։ «Երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում ավելի ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները, սակայն ամենամեծ խնդիրն […]

«Քուրդիստանի ձևավորումը մեզ համար վտանգ չի ներկայացնում»

«Իրաքյան քրդական հանրաքվեից հետո վստահ չեմ, որ կլինեն իրական քայլեր, որովհետև որոշակի նախանշաններ կան, որ Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավարությունը նպատակ ունի հանրաքվեն իրականացնել քաղաքական նկատառումներով, ոչ թե անկախացման համար: Նրանց առաջնահերթ խնդիրն է հասնել նրան, որ համաշխարհային կարծիքն ու մեծ տերությունը համակերպվեն սրա հետ, որպեսզի ստեղծվի իրական Քուրդիստան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի