22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները․ գերմանացի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է. «Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի […]

Թուրքիայի վարչապետի ու նախագահի կոչը Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված լարված դրությանը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլդըրըմը Twitter-ի միկրոբլոգում Իսրայելի իշխանություններին կոչ է արել հետ դառնալ «սխալ ուղուց»: Դատապարտելով ահաբեկչությունն, որն ըստ նրա կրոն, լեզու և ռասա չի ճանաչում` Յըլըդրըմը նշել է. «Որևէ պատրվակով մահմեդականների մուտքի սահմանփակումը Ալ Աքսա մզիկթ անընդունելի է: […]

Գերմանիայի նախագահն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կառավարության որոշմանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության որոշմանը: «Էրդողանի հետ տարիներ շարունակ աշխատող մարդիկ այժմ կամ բանտերում են, կամ չեն համարձակվում իրենց բերանը բացել: Մենք դա չենք ընդունում», – հայտարարել է Գերմանիայի նախագահը: Թուրքական «Demokrathaber»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանական «ZDF» հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցած Շտայնմայերը նաև նշել […]

«Սերժ Սարգսյանը այս երկրի միանձնյա ղեկավարն է լինելու» /տեսանյութ/

«Սերժ Սարգսյանը այս երկրի միանձնյա ղեկավարն է լինելու, քանի որ նա կուսակցապետ է: Մենք վերադարձել ենք սովետական համակարգ, որտեղ իշխում է մեկ կուսակցություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով գործող նախագահի վարչապետ դառնալու հավանականությանը,  ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը:  Պապյանը նշում է, որ մենք չունենք խորհրդարանական համակարգ, իրականում ունենք միակուսակցական համակարգ.«Դաշնակցությունը և մնացածը […]

Զարմանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նման կողմ, որ իշխանափոխություն լինի, սակայն ոչ հեղափոխության ճանապարհով: «Այսպես, թե այնպես ապրիլին արդեն Սերժ Սարգսյանն այլևս իշխանության չի լինելու, ո՞րն է իմաստը թավշյա հեղափոխություն  անելու: Բացի այդ ես ցնցումներին կողմ չեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին: Առաջարկը վերաբերում […]

Հեռանո՞ւմ է մեծ քաղաքականությունից

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին սատարում էր ՕՐՕ դաշինքին և ինչպես վերջին մի քանի ընտրություններից հետո, այնպես էլ ապրիլյան ընտրություններին, նա նա հուսախաբ եղավ: Մամուլում վերջերս լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Կարապետյանը պատրաստվում է վերջնականապես հեռանալ մեծ քաղաքականությունից:   Պարզվում է՝ նա դեռևս հստակ որոշում չի կայացրել այդ հարցում: Այս մասին […]

«Ինտրիգը տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է»

  «Ընդունում եմ, որ կա քաղաքական ինտրիգ, այդ ինտրիգը կա նաև լրատվական դաշտում, և ինտրիգի կանոնները թելադրում են, որ ինտրիգը տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը` խոսելով 2018 թվականին ՀՀ-ի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին տեսնել-չտեսնելու հարցից: «Բոլոր դեպքերում, շատ լավ գիտեք, որ վարչապետի նշանակման […]

Ինչ են քննարկել Ալիեւն ու Պուտինը /տեսանյութ/

Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։  Նախագահները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը։  Մանրամասները՝ տեսանյութում    

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը

Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:  «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել […]

Դա մեկ պատգամավորի տեսակետն է. Աշոտյանը` ԵՏՄ-ից դուրս գալու մասին

«Իրականում պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն: Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի