02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ շատ ջրեր կհոսեն (տեսանյութ)

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ «ադրբեջանական լվացքատուն» անվանումն ստացած վերջին սկանդալային պատմությունը բավական կխորանա, որովհետև աշխարհի առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են, ինչը նշանակում է, որ հետաքրքրություն կա սրա նկատմամբ: «Մենք՝ հայաստանցի վերլուծաբաններս ու մասնագետներս, բազմցս նշել ենք, որ Ադրբեջանն օգտագործում է  ոչ օրինական միջոցներ՝ իր շահերը առաջ տանելու համար»,-այսօր ասուլիսին ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե […]

Հարեւան երկրին հարիր հայտարարություն չէր

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, այսօր լրագրողների հետ հանդիպանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն, դրա քաղաքական մեկնաբանություններին ու շահարկումներին, նշել է, որ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու որոշումը չի կարող որևէ կերպ փոխել ոչ Ռուսաստանի, ոչ էլ ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունը: Նա նշել է, ոչ զորավարժություններին չմասնակցելու մասին որոշման մասին պետք է նախապես հայտարարվեր, հակառակ դեպքում […]

Վարչապետը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական […]

Սերժ Սարգսյանը վարչապետ չպիտի դառնա. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը վարչապետ չպիտի դառնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ պետք է պայքարել դրա դեմ: Հարցին, թե արդյոք անցնելու են փողոցային պայքարի, նա պատասխանեց. «Մենք դեմ ենք, որ մի տեղում են հավաքվում մարդիկ, մի տեղից են հնչում ու բարձրաձայնվում բողոքները, դրանք պետք է լինեն ցանցային համակարգի միջոցով»: Դիտարկմանը, […]

«Չգիտեմ, թե ովքեր են ընդդիմադիրները». Փոստանջյանն անցնում է իշխանության տապալելուն (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կուսակցության գաղափարախոսությունը: «Երկիր Ծիրանին» դատապարտում է  քաղաքական և տնտեսական մենաշնորհը, Հայ առաքելական եկեղեցու քաղաքական և տնտեսական իրավունք-մենաշնորհը, երևանյան գվառապետությունը, առաջինից մինչև վերջին բոլշևիկին, հայրենիքը վաճառողներին, փոխանակողներին, հանձնողներին և այլն: Հարցին, թե ինչ խնդիր կա եկեղեցու հետ, որն է եկեղեցու սխալը, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Արտոնություններ միայն […]

Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների. Փոստանջյանը՝ «Ելք»-ի առաջարկից (տեսանյութ)

«Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների, եթե նախաձեռնությամբ ես հանդես գալիս՝ մի քանի փողոցների անունները փոխելու, շատ կարևոր է, թե ինչով ես փոխում, ես կողմ եմ, որ չպիտի ունենանք լենինգրադյան փողոց, բայց եթե փոխում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ, ապա դա պիտի կենտրոնական փողոց լինի »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի » կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ […]

ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվել է. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրել է ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշել է, որ գործը կարճվել է «հանցակազմի բացակայության հիմքով»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Hayastan24 կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու […]

«Կարեն Կարապետյանը մնա, լավ բռնել ա, լավ աշխատում է»

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը ակնկալիքներ չունի Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովից: «Ավելի լավ է՝ չգան, բուտերբրոտով մարդկանց չխաբեն »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ հաճախ սփյուռքից մեր սպասելիքները գերակատարում ենք: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ հույս ունի, որ համազգային հզոր կազմակերպություն կստեղծվի աշխարհով մեկ: «6-րդ հաաժողովը գոնե համաշխարհային կառույցի մեկնարկը […]

«Մի քանի հոգու համար, որ ստից ընդդիմադիր են գրվել, փոխե՞նք պատմության էջը»

Հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ փողոցների անվանափոխության հարցեը բլեֆի ժանրից է, մարդկանց ուշադրությունը շեղելու համար է: «Այդ մյասնիկյանները, միկոյանները, մնացածը մեզ ժառանգություն թողեցին աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկը: Ո՞վ էր Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի մշակույթն ավերող մեկը, բայց նրան չեն մոռանում: Մենք պե՞տք է պատմական հիշողություն ունենանք, թե՞ չունենանք, այնպես խրոխտ այս հարցը […]

ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները /տեսանյութ/

Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշմամբ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, հայտնում է Ամերիկայի ձայնը։  Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի