20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում

Միացյալ նահանգները և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:

Նրա խոսքով՝ այսօր մի շարք ամերիկյան և գերմանական ընկերություններ Թուրքիայի նկատմամբ քողարկված ամբարգո են կիրառում. ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասերը Թուրքիային չեն տրամադրում, ուշացնում են:

«Բայց չէ՞ որ մենք նվեր չենք խնդրում, կանխիկ վճարում ենք: Իսկ նրանք հատկապես առատեձեռն են ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: Այնուամենայնիվ, վերջին տարիներին մենք այս պայքարն իրականացնում ենք լիովին սեփական  միջոցներով ու տեղական զենքով», – հավելել է Ջանիքլին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ