18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ». Լեհաստանի նախագահ

Հոկտեմբերի 18-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ […]

Արդեն 20 տարի ժողովուրդն ինձ ճանաչում է և նոր չպիտի ճանաչի. համայնքապետի թեկնածու

  «Ես հարգանքով եմ մոտենում բոլոր թեկնածուներին, բայս վստահ եմ իմ հաղթանակի մեջ»,-Henaran.am-ի հետ զորւցում ասաց Արենիի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ-ից առաջադրված Ռինդի գործող գյուղապետ Հուսիկ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը: Նա նշեց, որ առաջադրված մյուս երկու թեկնածուներն, ովքեր ինքնատռաջադրված են, արժանի էն: «Ես կցանկանայի, որ բոլորն էլ իմ պես վերաբերվեին, որն էլ առողջ […]

Բակո Սահակյանը մեկնել է Բելգիա

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:  Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:  Նախագահն արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու […]

Անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը․ Շարմազանովը՝ Մամեդյարովին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Հայաստանի նախագահը անպատասխանատու կերպով դուրս է եկել ԼՂ հարցով համատեղ հայտարարության շրջանակներից»։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Մամեդյարովի այս խոսքերին, Henaran.am-ին ասաց, որ անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը եւ ինքը՝ Մամեդյարովը: «Այնպես որ, կարիք չկա եւս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան […]

«Եթե պետք է Ազգային ժողով դուբինկաներով գալ, կգանք» (տեսանյութ)

«Եթե պետք է Ազգային ժողով դուբինկաներով գալ, կգանք, մենք խնդիր չունենք»,-ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ քննարկվում է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ավելի վաղ առաջարկել էր վերափոխումներ անվանել անվանման մեջ, ինչն առաջացրեց Փաշինյանի զայրույթը: […]

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել […]

ԱԺ-ը տղամարդկությունը փորձելու վայր չէ, դրա համար շատ այլ վայրեր կան

Սա ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի, դրա համար շատ վայրեր կան. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նշենք, որ քննարկվում է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Պատգամավորը շեշտեց, թե առաջարկում են հարցը քննել, սակայն ոչ մի իրեղեն ապացույց չկա, […]

«Ելքն» առաջարկում է էթիկայի հանձնաժողով ստեղծել ու քննել պատգամավորների միջև դեպքը

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը քիչ առաջ սկսեց քննարկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագծի անունը այսպես է ձևակերպված՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» […]

Հանդիպման նպատակն ընդհանուր լարվածության մեղմացումն էր

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով օրերս տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից, ասաց, որ այն, ինչ հանրությանը հայտարարվել է այդ հանդիպման արդյունքներով, կարծես մեծ արդյունք չունի։ Նրա խոսքով՝ Հայաստանը ցույց տվեց, որ հաշտվել է այն մտքի հետ, որ Վիեննայի համաձայնագրերը կարող են չգործել. «Չնայած Սերժ Սարգսյանն ասել […]

Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված