«ՀՀԿ-ն այսօր մեծ հարցականներով է ապրում» /տեսանյութ/
Որոշ վերլուծաբաններ պնդում են՝ 2018-ի ապրիլին վարչապետի պաշտոնին վերաբերող բոլոր հարցերը սերտորեն կապված են ՌԴ-ում մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, սակայն, համաձայն չէ այս պնդմանը: Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
«Կյանքն այդքան պրիմիտիվ չէ․ ինձ թվում է ներքին կյանքի զարգացումները կտանեն նրան, որ հասկանանք՝ ով է լինելու վարչապետը։ Վարչապետի թեկնածուների անուններ են քննարկվում այս օրերին․ նրանցից որևէ մեկը ՌԴ-ի համար անընդունելի չէ։ Այնպես որ, ռուսական ֆակտորը եկե՛ք հանենք։ Հարցն այն է, թե մենք կունենա՞նք այնպիսի վարչապետ, ով, իսկապես փոփոխություններ կբերի, երկիրն առաջ կտանի։ Կարծում եմ՝ այս հարցերը նվազագույնը ՀՀԿ-ի ներքին քննարկման առարկան պետք է լինեն», – նշեց Թևան Պողոսյանը ՝ շեշտելով՝ ամենայն հավանականությամբ՝ դեռևս ՀՀԿ-ում չեն որոշել՝ ով է լինելու վարչապետը։
«Ինձ թվում է ՝ այն մարդիկ, ովքեր պետք է նախաձեռնեն դրա քննորկումը, չեն նախաձեռնել, և ՀՀԿ-ն այսօր մեծ հարցականներով է ապրում», – ընդգծեց Թևան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։