25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք միասին պիտի դեռ շատ աշխատենք. Ղրղզստանի վարչապետ

Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովի խոսքով՝արդեն բավական ժամանակ է, որ ԵԱՏՄ-ն գործում է, և արդեն հնարավորություն կա հետ նայել ու սխալներից դասեր քաղել: «Մենք գիտակցորեն ընտրել ենք այս ճանապարհը, որը ցույց է տալիս ռազմավարական, տնտեսական ուղղվածությունը մեր երկրի»,-այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ 2017 հոկտեմբերի 10-ից ուժեղացվել է տրանսպորտային ստուգումները Ղազախստանի […]

Ալիև հայրը ժամանակին մեծ գումարներ էր ծախսում․ հիմա արդյունքը երևում է

  «Մինչ Ժնևյան գագաթաժողովն ու Սարգսյան-Ալիև հանդիպումը, Հայաստանում որևէ մեկը հույս չուներ, որ նախագահները հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն են հաստատելու։ Վերջին օրերին սահմանին Ադրբեջանի կողմից «Սպայկ» զինատեսակի կիրառումը հայաստանյան հասարակության համար պետք է անակնկալ չլինի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։ Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը ջանում […]

Հայամետ թուրք գործարարին մեղադրում են գյուլենականների հետ կապի մեջ

Հայտնի է դարձել,  թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին  Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Քավալային ձերբակալելու որոշում է կայացրել այն հիմնավորմամբ, որ նա առնչություն է ունեցել  2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին: Քավալայի ձերբակալման պատճառներից մյուսն այն է, […]

Աղվան Վարդանյանը փոխվարչապե՞տ.Ռուստամյանը մեկնաբանել է

«Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի փոխվարչապետ դառնալու մասին հարցին,  այսօր Աժ-ում լրագրողներին է ասել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր. «2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի և […]

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին: Առաջին նմանօրինակ հայցադիմումը ներկայացվեց Թուրքիայի Հանրապետության Սահմանադրական դատարան, քանի որ այդ հայցով բարձրացվում էին սեփականության իրավունքի հարցեր, որոնք ստորին […]

Թե ԵՄ-ն, թե՛ Հայաստանը, պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որ համաձայնագիրը ստորագրվի. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ եւ հաշվետվողական, քանզի ՀՀ […]

Դմիտրի Մեդվեդևն ու Կարեն Կարապետյանը ժամանել են «Մուլտի գրուպ» համալիր

Երևանում քիչ անց կմեկնարկեն Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ և ընդլայնված կազմով նիստերը: Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեցին «Մուլտի գրուպ» համալիր, որտեղ էլ կայանալու են նիստերը, նախապես նրանք լուսանկարվեցին, ապա անցան դահլիճ: Երեկ Դմիտրի Մեդվեդևին ընդունել են վարչապետը և նախագահ Սերժ Սարգսյանը:  Այսօր […]

Եւս 7 տարի՞. ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հոկտեմ­բերի 24-իՆ այցելելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտ՝ հայտարարել է, որ հանձնարարել է մշակել հայ­կական բանակի արդիականացման յոթամյա ծրԱգիր՝ 2018-25 թվականների հա­մար։ Այն, որ հայկական բանակն ունի արդիականացման կենսա­կան Անհրաժեշտություն, աներկբա է, ինչպես նաեւ ան­վիճելի է Սարգսյանի հայտարարության այն դրույթը, որ ար­դիական բանակ ունենալու նախապայման է արդիական պետություն ունենալը։ Սակայն Սարգսյանի այդ հայտարարությունները […]

Նոր կամուրջ․ Արցախ-Մեքսիկա /տեսանյութ/

ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջնորդությամբ Արցախում գտնվող Մեքսիկայի խորհրադարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրադարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցելության նպատակն է ավելի առարկայական ծանոթանալ Արցախի, նրա հիմնախնդրի ու ժողովրդի հետ։ Փորձել հասկանալ արցախցների կողմից մղվող պայքարի բովանդակությունը։

Գողականներին. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքա­կան ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական եւ գործա­րար ավելի մեծ շրջանակ։ Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) եւ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)։ Թերթին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի