03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում»

«Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում, թեև ֆինանսատնտեսական աջակցությունը շատ կարևոր բաղկացուցիչ է, բայց մենք խորհրդարանում ակնկալում ենք «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության կիրառում նաև քաղաքական ասպարեզում»,-այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանին նաև գոհացնում է Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված ձևակերպումը, որը ԵՄ-ի հետ համաձայնագրի բազային կարևոր մասն է:

Աշոտյանն ընդգծեց՝ ոչ ոք չի պնդում, թե պայմանագիրը կախարդական է, ու բնական է, որ դրա կյանքի կոչման համար միահամուռ և համատեղ աշխատանք է պահանջվելու:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ