27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ ունենք մենք Եվրոպային տալու, հո՞ «Ջերմուկ» չենք տալու

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը չի ստեղծվել նրա համար, որ կամուրջ դառնա, «և-և»-ի կամ «կամ-կամ»-ի քաղաքականություն իրակացնի: «Այս համաձայնագիրը հնարավորություն է, որը տալիս է ՀՀ-ին տնտեսապես զարգացնել ոչ միայն այնպես, ինչպես օրինակելի քաղաքակիրթ երկրներն ունեն, այլև բացելու իր տարածքը այլ արտադրողների համար»,-«Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով ԱԺ-ում խորհրդարանական լսումներին ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նշեց, թե հաճախ են ասում, թե ինչ ունենք մենք Եվրոպային տալու, հո «Ջերմուկ» չենք տալու: «Խոսքը դրա մասին չէ, եթե այլ երկրների տնտեսական հրաշքը դիտարկենք, տեսնում ենք, որ ոչ թե իրենց ռեսուրսը, արտադարանքը, հումքը տվեցին, այլ կարողացան աշխարհին հնարավորություն տալ, որ իրենց տարածքը բաց է այլ արտադրանքի համար»,-ասաց նա: Նախկին պատգամավորը նշեց, թե իհարկե խոսքը Սինգապուրի մասին չէ, քանի որ այն դասական հրաշք է, որը իր խնդիրը լուծեց երեք խնդիրներով՝ կոռուպցիայի վերացում, ներդրումների համար բարենպաստ պայմաններ և մտավոր սեփականության կոշտ խաղի կանոններ և վերջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ