27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Եթե մեզ վիրավորող ռոսաստանյան տխրահռչակ հաղորդման մեջ վիրավորեին, դիցուք, հրեաներին, ապա հաջորդ օրվանից սկսած՝ վիրավորողները մեկ առ մեկ կհայտնվեին պոռնոգրաֆիական, մանկապիղծ կամ կոռուպցիոն սկանդալներում, կպարզվեր, որ նրանց պապերը համագործակցել են ֆաշիստների և նույնիսկ սևհարյուրյակավորների հետ, հաղորդավարուհու և նրա ընտանիքի անդամների մերկ լուսանկարները կհայտնվեին ինստագրամի ինչ-որ անանուն էջում, որտեղից դրանք կարտատպվեին նույնիսկ «Վաշինգտոն Փոստում», իսկ կատու պահողը կմեղադրվեր նույն այդ կատվի հանդեպ սեռական ոտնձգության և դաժան վերաբերմունքի մեջ, ինչի արդյունքում վիրավորողներից անխտիր բոլորը կմոռանային հետագա կարիերայի մասին:

Եթե մեզ վիրավորող ռոսաստանյան տխրահռչակ հաղորդման մեջ վիրավորեին, դիցուք, չեչեններին, ապա հաջորդ օրվանից սկսած՝ վիրավորողները մեկ առ մեկ կհայտնվեին մերձքաղաքային լքված պահեստներում և նկուղներում՝ սեփական կղանքով աղտոտելով տակերը ինչ-որ սարսափազդու «խանչալավորների» խիստ կոկորդային լեզվի առաջին իսկ ելևէջումները լսելիս, սեռական առաջին փորձառությունը ձեռք բերելու նպատակով հաղորդավարուհու և նրա ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հետ կկենակցեին լեռնային աուլներից բոլորովին վերջերս ժամանած երիտասարդները, իսկ կատու պահողին կստիպեին ուտել սեփական կատվին, ինչի արդյունքում վիրավորողներից անխտիր բոլորը միգուցե և հիանալի կարիերա անեին Հնդկաչինի թերակղզու կենդանական աշխարհին կամ վիետնամական խոհանոցին նվիրված որևէ հաղորդաշարում, որպեսզի այլևս չլսեին չեչեն և Կովկաս անվանումները:

Քանի որ մենք ո՛չ հրեաներ ենք և ո՛չ էլ չեչեններ, առաջարկում եմ ընտրել պատժի ոչ պակաս արդյունավետ ուղի՝ մի կողմ դնել բնական զայրույթը և մեր ունեցած ողջ կամքով ու եռանդով հզորացնել մեր բոլորի հպարտության և ոգեշնչման աղբյուր Հայաստանը:

#մերպատասխանըՉեմբեռլենին

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ