11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանադան Թուրքիային կոչ է արել հարգել մարդու և միջազգային իրավունքները

Կանադան մտահոգված է Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններով: Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Կանադայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել, որով Թուրքիային կոչ է արվում հարգել մարդու և միջազգային իրավունքները: Մասնավորապես ասվում է, որ Կանադան ըմբռնումով է  մոտենում սեփական սահմանների անվտանգության համար Թուրքիայի ձեռնարկած քայլերին: Բայց դրա հետ մեկտեղ Կանադայի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ է անում […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝  Մոսկվա): Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու ժողովուրդների հարաբերությունները ջերմ ու բարեկամական են՝ անկախ երկրների հեռավորությունից: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել […]

Ես չգիտեմ հասցեներ, թե որտեղ ինչ ներդրում է արվել. Մ. Մելքումյան

Իշխանությունների կողմից հաճախ մեջբերվող 6.5 տոկոս աճը զուտ տնտեսական ակտիվություն, այլ ոչ թե ՀՆԱ-ի իրական աճն է: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա գնահատմամբ՝ 2016-ին տնտեսական բազան այնքան էր թուլացել, որ 2017-ին տեղի ունեցած փոքր տեղաշարժը երևաց: Սակայն նա այս ցուցանիշները համարում է զուտ թվային, քանի որ […]

Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հարց: Թուրքիայի արտգործնախարարը պոպուլիզմ է որակել Ֆրանսիայի Նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները։ Ինչ կասեք դրա վերաբերյալ։ Պատասխան: Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է […]

Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Ներկայացնելով 2017թ. իրականացված և ընթացիկ տարում շարունակվող ծրագրերը` նախարար Ալթունյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովման, մասնավորապես, բյուջետային […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու […]

«Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանց հուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական, […]

«Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ: «Երկիր Ծիրանիի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում շուրջ քառորդդարյա բռնակալական համակարգի (որին հայ ազգը մինչ օրս չի տվել քաղաքական եւ իրավական գնահատական) արյունոտ եւ ցինիկ դրսեւորումը 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունն էր, որը […]

Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի նորանշանակ դեսպան Պավել Չեպլակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ընգդծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-լեհական դարավոր բարեկամությունը՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան […]

Հրանտի սպանության մասին նախապես տեղեկություն է ստացվել, բայց որևէ միջոց չի ձեռնարկվել. վկա

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը։ Թուրքիայում լույս տեսնող հայակական երկլեզու «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հերթական դատական նիստին մասնակցել են մի շարք կալանավորված և ազատ վկաներ ու կողմերի փաստաբանները։ Ազատության մեջ գտնվող վկաներից մեկը՝ Հաջի Օմեր Ունալըրը, ով Դինքի սպանությունից առաջ աշխատում էր Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի