21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանց հուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը:

Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական, բնակարանային ապահովության խնդիրներին եւ այս հարցում պետության աջակցությանը: Առաջիկայում հանդիպելու եւ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում խնդիրներն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ