15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ ունենք մենք Եվրոպային տալու, հո՞ «Ջերմուկ» չենք տալու

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը չի ստեղծվել նրա համար, որ կամուրջ դառնա, «և-և»-ի կամ «կամ-կամ»-ի քաղաքականություն իրակացնի: «Այս համաձայնագիրը հնարավորություն է, որը տալիս է ՀՀ-ին տնտեսապես զարգացնել ոչ միայն այնպես, ինչպես օրինակելի քաղաքակիրթ երկրներն ունեն, այլև բացելու իր տարածքը այլ արտադրողների համար»,-«Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» […]

Հայաստան-ԵՄ համաձայնագիր՝ ընդամենը լավ սկիզբ

Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց: Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։ Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների և մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժևորում կատարվածը։ Ի՞նչ է […]

«Համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ»

«Մենք հանդես ենք գալիս որպես ընտանիք: Այս համաձայնագիրը շատ հանգրվանային նշանակություն ունի և ճանապարհի սկիզբ է: Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման հեռանկարների համար»,-«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանի խոսքով՝ պայմանագիրը ոչ միայն […]

Թուրքական ավիաուղիները գալիս են Երևան

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այջըն այս մասին հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը: Ներկայացրել է ընկերության առաջիկա նպատակներն ու առաջնահերթությունները:  Խոսելով առաջիկայում ընկերության նոր ուղղություններ է մասին՝ նա անդրադարձել է Հայաստանին՝  նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում: […]

Դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն. Արա Բաբլոյան

«Մենք միմյանց տալու շատ բան ունենք, և դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն և համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև»,-այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա հավելեց, որ Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր գործընկների, առավել ևս` բարեկամների շահերը միմյանց հակադրելու ձգտումով: «Հակառակը` մենք միշտ ձգտել […]

Տնքում է. Իրատես

Հասկանալի է, չէ, որ Հայաստանն առանց Ռուսաստանի հետ խաղը ճշտելու չէր ստորագրի ԵՄ համաձայնագիրը: Եւ ապա ԱլԳ գագաթնա­ժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչն ամենևին էլ պատահական չէր: Ռուսաստանը եթե ինչ-որ բանից վախենում է, ապա Բելառուսի ԵՄ «տրանզիտից», եւ այդ հարցում լինելու է նույնքան պատվախնդիր, որքան Ուկրաինայի. հասկանալի է՝ ինչու: Բոլոր դեպքերում, գոնե այս անգամ, […]

Այս համաձայնագիրը հաջողության բանալի է. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում ընթանում են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն նշեց, որ այս լսումները շատ կարևոր են, նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել: «Համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավվել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն ավելի բարեկեցիկ և արժանապատիվ դարձնելով», – ասաց նա: Իսկ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ համաձայնագիրը […]

ՀԱՊԿ երկրների ղեկավարների կոչը՝ կապված ԼՂ հիմնահարցի հետ

Նախօրեին Մինսկում անցկացվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներս, հայտարարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին մեր աջակցության մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Ամերիկայի […]

Ուզի ԲՀԿ-ը, թե ոչ…իրավիճակ է փոխվել

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հավանական չի համարում տարբերակը, որ «Ծառուկյան» խմբակցության՝ վերջին շրջանի ակտիվ քննադատությունները կարող են տանել Կառավարության հրաժարականի պահանջին: «Այս դեպքում նման օրինաչափությունը չի աշխատում այն պարզ պատճառով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգյսանը Մոսկվայից չէր նշանակվել վարչապետ, փաստորեն նախագահականն էր նրա թիկունքում, «Բաղրամյան 26-ն» էր նրան պաշտպանում, իսկ այս կոնկրետ […]

Կոշիկները չհանած՝ անկողին. Հայկական Ժամանակ

Օդանավակայանի աշխա­տողները լուսանկարել են Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը, որը երեկ ժամա­նել էր Իսրայելի նավա­հանգստային քաղաք էյլաթ: Այս մասին ՖԲ իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Լապշինը նշել է, որ 2017 թ. փետրվարի 7-ին իրեն հենց այդ ինքնաթիռով են արտահանձնել Մինսկից Բաքվին: «Սովորաբար դրանով թռչում է կինը կամ աղջիկը՝ այս կամ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի