22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը». Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր: […]

Ռուսական եթերում Նժդեհին ու ՀՀԿ-ին են քննարկում /տեսանյութ/

Ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հեղինակ եւ վարող Վերոնիկա Կրաշեննիկովան խոսել է Գարեգին Նժդեհից ու նրան համեմատել է ուկրաինացի ֆաշիստ Ստեփան Բանդերայի հետ եւ Նժդեհի գաղափարախոսությունը որակել որպես ֆաշիստական: Լրագրողն անգամ նմանություններ է փորձել գտնել Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Գերմանիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցության զինանշանների միջեւ, համեմատել է դրանք։ Մանրամասները՝ տեսանյութում  

Փաշինյանի առաջարկը Հովիկ Աբրահամյանին

«Երբ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հիմա Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող տարածքներն իսկապես կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ քիչ առաջ հնչեցրած տեսակետին, թե ավելի շքեղ դղյակներ կան Հաղթանակի զբոսայգուց բացի այլ տարածքներում:  Ըստ Փաշինյանի՝ բացառված է, որ այնտեղ […]

«Ինչ իմանայի, որ ուզելու ա ինձ ագռավի սռոկով նստացնի». Իգլայի գործ /տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 20-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Նշենք, որ այսօրվա դատական նիստում նախատեսված են ամբաստանյալների պաշտպանների ճառերը: Գործով ամբաստանյալ Սանասար Գբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ իր շահերի պաշտպանը գտնվում է Վրաստանում: Դատավորը նկատեց, որ նախկինում ամբաստանյալը […]

Վանաձորի «հանրապետական» քնած դշխուհուն համբուրող հերոսը

«Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումն, ըստ էության, արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016 թ-ի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ դե յուրե, ավագանու նիստեր չեն եղել: Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, ու արտահերթ ընտրություններ լինեն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը: […]

Բակո Սահակյանը Ֆրանսիայում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Նույն օրը նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի […]

ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան

Շաբաթվա կարևորագույն  իրադարձությունն Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն էր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Խոսելով վարչապետի աշխատանքից՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունների՝ իրենք բավարարված են այս կառավարության գործունեությունից: «Ճանապարը ճիշտ է ընտրված, մնացածը տեսողության խնդիրներ են»,-նկատեց նա: Հարցին, թե ինչ խղճով է ՀՅԴ-ը պատրաստվում կողմ […]

«Ծնունդների, կնունքների պիտի գնա, թե չէ խաղից դուրս կգա »

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համաձայն չէ շատ այլ քաղաքագետների տեսակետի հետ, թե վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ ձևավորելու ուղղությամբ չի աշխատում. «Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել իր քաղաքական թիմը, նաև հասկանում է, լինելով պրագմատիկ մարդ, որ թիմ կոչեցյալը փոփոխական բան է, այն էլ քաղաքականության մեջ: Նկատի ունեմ, որ թիմը միշտ փորձում է թեքվել դեպի  իշխող […]

Ծառուկյանը չի թողնի

Մի քանի շաբաթ է, ինչ «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում՝   բողոքելով ՊԵԿ-ի գործողություններից: «Առինջ մոլիի» առևտրականներն, ինչպես ասում են՝ այս պայքարում միայնակ չեն․ վերջիններիս սատարում է «Ծառուկյան» դաշինքը։ Օրերս նրանց խնդիրներն ԱԺ ամբիոնից բարձրացրին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Նույնիսկ բանը նրան հասավ, որ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարզմազանովը անջատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խոսափողները՝ […]

Դավիթ Հարությունյանի մոտ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը և Վասիլ Վաշչանկան:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, անդրադարձել դրա մի շարք դրույթներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի