24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Կառավարության ներկայացուցիչները մոռացել են, որ ապրում են 21-րդ դարում»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը  կարծում է ՝ մենք միշտ էլ ապրել ենք գերկենտրոնացված համակարգի շրջանակներում, և  մեր երկկրում  առանձնակի մեծ փոփոխություն տեղի չի ունենում։

«Այստեղ գործող ինստիտուտներն ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի իշխանության ղեկն ինչպես կենտրոնացված   կար, հենց  այդպես էլ մնա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հանտնեց պատգամավորը:

Արարատ Զուրաբյանն անդրադարձավ նաև Կառավարության նիստերը փակ անցկացնելու   առաջարկին:

«Կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչները մոռացել են, որ ապրում են 21-րդ դարում, երբ ամեն ինչ գնում է նրան, որ լինի թափանցիկ, և նիստերը փակ անցկացնելը որևէ մեկի կողմից ողջունելի չի կարող լինել», – ասաց Արարատ Զուրաբյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ